Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

19.10.2015

Հոկտեմբերի 19-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանը ներկայացրեց անցած մեկ շաբաթում մարզի տարածքում գրանցված արտակարգ դեպքերը: Ըստ նրա, նշված ժամանակահատվածում գրանցվել է 11 դեպք, որից 4-ը հրդեհի (մահվան 1 դեպք), 1-ը՝  ՃՏՊ՝  5  վիրավորով, 1-ը՝ թունավարման, 5-ը՝ կենցաղային բնույթի:

Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության  պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները հոկտեմբերի 16-ի դրությամբ:  Նրա տեղեկացմամբ՝ սեփական եկամուտների պլանի կատարողականը ամսվա պլանի նկատմամբ տվյալ ժամանակահատվածում կազմել է 29,6 տոկոս, գույքահարկինը՝  33,4 և հողի հարկի կատարողականը՝ 25,6 տոկոս: Մարզի ղեկավարին հատկապես մտահոգեց, որ տվյալ ժամանակահատվածում սեփական եկամուտների  գծով  ընդհանրապես հավաքագրում չունի՝ 3 և հողի հարկի գծով՝ 26 համայնք:

-Հարկերի հավաքագրումը համայնքների ղեկավարների համար պետք է լինի ամենօրյա աշխատանք, մինչդեռ որոշ համայնքներում հարկերը հավաքագրվում են ամսվա մեջ միայն մեկ օր և այն էլ՝ նպաստների և կենսաթոշակների բաշխման օրերին, ինչն անթույլատրելի է,- ասաց մարզպետը՝ փոխմարզպետներին և համապատասխան վարչությունների պետերին հանձնարարելով հետևողական աշխատանք իրականացնել այս ուղղությամբ:

Մարզպետարանի մյուս ստորաբաժանումների պետերը ևս տեղեկատվություն ներկայացրին ընթացիկ աշխատանքների մասին, հանդես եկան  առաջարկություններով:

Ա. Նալբանդյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հանձնարարեց  Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ միջոցառումների ծրագիր մշակել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27