Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«Թատերական Լոռի» միջազգայինը ավելի ներկայացուցչական կլինի 26.09.2014
Ավելի քան 30 տարվա պատմություն ունի «Թատերական Լոռի» փառատոնը,որն անցյալում,թեև, ամենամյա չէր, սակայն շարունակվող կենսագրությամբ ավելի ու ավելի ներկայացուցչական դառնալով, այժմ միջազգային սահմաններ է հատել:

Փնջային խորհրդակցություններ տարածաշրջաններում 25.09.2014
Ավարտվում է 2014թ. երրորդ եռամսյակը և մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի վարչությունների ղեկավարների հետ արտագնա խորհրդակցություններ է անցկացնում տարածաշրջաններում՝ քննարկելու տնտեսական արդյունքները, տեղում ծանոթանալու առկա հիմնախնդիրներին:

Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր 25.09.2014
Լոռու մարզի ազգաբնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը բարձրացնելու, դրանց շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև Լոռու մարզի բժշկական կազմակերպություններում դեռևս չիրականացվող մասնագիտական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները տեղի բնակչությանը հասանելի դարձնելու նպատակով «Էրեբունի բժշկական կենտրոնի» և Լոռու մարզպետարանի միջև սեպտեմբերի 25-ին կնքվեց փոխըմբռնման հուշագիր:

Հանուն աղետների ռիսկերի նվազեցման 25.09.2014
2012թ. դեկտեմբերին Ավստրիայի զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի համաֆինանսավորմամբ Լոռու մարզում մեկնարկեց «Կայուն, առողջ և անվտանգ համայնք» ծրագիրը: Մեկնարկային փուլում ծրագրի շահառուներն են Դարպաս, Կուրթան, Վահագնի և Կողես գյուղական համայնքները: Գյուղերում ստեղծվել են արագ արձագանքման կամավորական խմբեր, տրամադրվել է համապատասխան գույք: Դպրոցներում տեղադրվել են անձնակազմի և աշակերտության տարհանման ցուցանակներ, ուսուցիչների հետ անց են կացվել աղետների իրազեկման բարձրացմանն ուղղված դասընթացներ՝ արտակարգ իրավիճակային ռիսկերի կառավարման թեմայով, վերջիններս էլ իրենց հմտությունները փոխանցում են աշակերտներին: Նշյալ բոլոր դպրոցներում կազմակերպվել են թեմատիկ վիկտորինաներ, ուսումնական տարհանումներ, լավագույնները խրախուսվել են:

Լոռու մարզի պատվիրակությունը ՀՀ Անկախության տոնը նշեց Արցախում 24.09.2014
Տարիների պատմություն ունի Լոռու մարզի և ԼՂՀ Մարտակերտի շրջանի բարեկամությունն ու համագործակցությունը, որի շրջանակներում ավանդական են դարձել փոխայցելությունները, Լոռի-Մարտակերտ բարեկամության կամուրջներ խորագրով տարբեր միջոցառումները: Այս տարի ևս, սեպտեմբերի 20-22-ին, Լոռու մարզի պատվիրակությունը հերթական այցով ԼՂՀ-ում էր: Այցը կայացավ «Վալլեքս գրուպ» ընկերություների խմբի ղեկավարության և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հովանավորությամբ: Մարզի պատվիրակությունն այս անգամ նպատակադրվել էր ՀՀ Անկախության 23-րդ տարելիցը տոնել արցախցի հայրենակիցների հետ:

Նվիրված Անկախության օրվան 24.09.2014
Սեպտեմբերի 23-ին Վանաձորի Պաշտպանական կազմակերպությունում հանդիսավոր արարողություն էր՝ նվիրված Հայաստանի անկախության 23-րդ տարելիցին: Տոնի կապակցությամբ ներկաներին ողջունեցին ու շնորհավորեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ պաշտպանական կազմակերպության Կենտրոնական Խորհրդի նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Նրանք իրենց խոսքում բարձր գնահատեցին մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, կազմակերպվող միջոցառումները: