Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՈւԱ    Լոռու մարզային հանձնաժողովի նիստը

ՀՈւԱ Լոռու մարզային հանձնաժողովի նիստը 18.02.2015

Փետրվարի 18-ին Վանաձորի «Գրին Հաուս» հյուրատանը տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈՒԱ) հարցով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարը

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարը 17.02.2015

Մարզային այցելությունների շրջանակներում փետրվարի 17-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրան ուղեկցում էր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը:

Հայտարարություն 16.02.2015

2015թ. փետրվարի 20-ին, ժամը 11.00-ին Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի կունենա Լոռու մարզի խորհրդի 2015թ. անդրանիկ նիստը:

	«Լոռվա ձմեռ» մարզատոնահանդեսը նշվեց 45-րդ անգամ

«Լոռվա ձմեռ» մարզատոնահանդեսը նշվեց 45-րդ անգամ 16.02.2015

Փետրվարի 14-ին Լոռու բնաշխարհի տեսարժան և գեղատեսիլ վայրերից մեկում՝ Թեժ լեռան հովտում, համախմբվել էին հարյուրավոր մարզասերներ, ովքեր ժամանել էին Վանաձորից և հարակից բնակավայրերից։ Մասնակիցների թվում կային նաև զբոսաշրջիկներ տարբեր երկրներից։ Մարզատոնահանդեսի վարող, դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը բացման խոսքում հակիրճ ներկայացրեց տոնի պատմությունը։

Հայտարարություն 16.02.2015

Փետրվարի 18-ին ժամը 11-ին Վանաձորի «Գրին Հաուս» հյուրատանը (Բանակի փող.8 դ) տեղի կունենա Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը:

Մարզպետը մասնակցեց Տիգրան Սիմոնյանի հուղարկավորությանը 13.02.2015

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձինք մասնակցեցին փետրվարի 10-ին ԼՂՀ ՊԲ մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի հուղարկավորությանը: Կիսելով կորստյան ծանր վիշտը` մարզպետն իր զորակցությունը հայտնեց զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-09 17:12:19