Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել է 2016 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծը

05.11.2015

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային,  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 3-ին քննարկվել են «ՀՀ 2016թ-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով իշխանության օրենսդիր, գործադիր և դատական մարմինների գործունեության իրականացման համար նախատեսված ծախսերը: Քննարկմանը ներկա էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ներկայացնելով ֆինանսական ցուցանիշները, տեղեկացրել է, որ 2016թ-ի պետական բյուջեի նախագծով իշխանության ճյուղերի պահպանման ծախսերի համար նախատեսվել է հատկացնել 91 մլրդ 719 մլն դրամ, որը 688 մլն դրամով գերազանցում է 2015թ-ի մակարդակը: Ավելացված ծախսերից 109 մլն դրամը հատկացվելու է աշխատավարձի բնականոն աճի բարձրացմանն ուղղված միջոցներին և հաստիքների ավելացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18