Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Համայնքներում կձևավորվեն երիտասարդական կենտրոններ 11.11.2014
Նոյեմբերի 11-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզպետին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, մարզպետ Արթուր Նալբանդյանը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 07.11.2014
2014թ. նոյեմբերի 8-ին, ժամը 14.00-ին Վանաձորի Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի կունենա «Երգը բարեկամության կամուրջ է» խորագիրը կրող, ռուսական երգի հանրապետական դպրոցական 3-րդ փառատոնի մարզային եզրափակիչ փուլը: Փառատոնի նպատակն է՝ աջակցել ռուսաց լեզվի մասսայականացմանը, դպրոցականներին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակույթին և հոգևոր արժեքներին, ամրապնդել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը:
Լոռու մարզպետը ցավակցական հեռագիր է հղել Վլ.Մովսիսյանի մահվան կապակցությամբ 06.11.2014
Վլադիմիր Մովսիսյանի՝ անվանի քաղաքական գործչի մահը մեծ վիշտ պատճառեց մեզ՝ բոլորիս: Անգնահատելի է նրա մեծ ավանդը հայոց պետականության կայացման գործում: Ողջ Լոռու մարզի ազգաբնակչության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Վլադիմի Մովսիսյանի հարազատներին ու բարեկամներին: Կորստի ցավն անամոքելի է:

Ուշադրություն, դեղը հանվել է շրջանառությունից 06.11.2014
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի 31.10.2014թ., թիվ 2543-Ա հրամանով դադարեցվել է «Բեռլին-Քեմի» (դեղաձևն արտադրող, փաթեթավորող Ֆարմասիերա Մանուֆակտուրինգ Ս.Լ. Իսպանիա) դեղագործական ընկերության արտադրության «ՄԻԳ երեխաների համար (իբուպրոֆեն) դեղակախույթ ներքին ընդունման, 20մգ/մլ, 100մլ պլաստիկե շշիկ և 5մլ չափիչ ներարկիչ» դեղի ներմուծված բոլոր խմբաքանակների շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

«Լոռի տուր էքսպո-2014թ.» ցուցահանդես-խորհրդակցություն 06.11.2014
Վանաձորում արդեն երրորդ տարին է՝ կազմակերպվում է «Լոռի Տուր Էքսպո» մարզային ամենամյա ցուցահանդես-խորհրդակցությունը: Էքսպոն նպատակ ունի ներկայացնելու հանրապետության, ինչպես նաև Լոռու մարզի զբոսաշրջային ներուժը, ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների միջև ամրապնդել գործընկերային կապեր, պատշաճ իրականացնել կազմակերպությունների հանրային հարաբերությունների և գովազդի փոխշահավետ փորձի փոխանակումը, ներկայացվող սպառողական ապրանքների և ծառայությունների վաճառքը:

Հերթական քայլը՝ ընտանիք-բանակ կապի ամրապնդման ճանապարհին 04.11.2014
Ընտանիք-բանակ կապի ամրապնդման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ հերթական միջոցառումն էր կազմակերպվել Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: