Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մենք պատրաստ ենք կայունացման հաջորդ քայլերին

08.12.2015

Հարգելի գործընկերներ,

Սիրելի հայրենակիցներ,

 Դեկտեմբերի 6-ին հայ ժողովուրդն ընտրեց իր ազգային պետականության զարգացման նոր փուլի ճանապարհը: Դա լինելու է երկարաժամկետ, նվիրում, ջանք ու գիտելիքներ պահանջող ընթացք: Դա լինելու է ժողովրդավարական պետության կայացման ու կայունացման զարգացման  անշրջելի ընթացք:

Մենք հպարտությամբ ենք նշում, որ հանրաքվեի նախապատրաստման և քարոզարշավի օրերին Լոռու մարզում գործընթացներն ընթացան բացարձակապես ժողովրդավարական՝ կողմ և դեմ կարծիքների ազատ արտահայտման մթնոլորտում, իսկ հանրաքվեն անցավ ազատ և թափանցիկ՝ առանց անցանկալի միջադեպերի:

Լոռեցիները ձայների մեծամասնությամբ կողմ եղան սահմանադրական փոփոխություններին: Այսօր կարող ենք  արձանագրել, որ մեր երկրում կառավարման  խորհրդարանական համակարգն արդեն իրականություն է, և այդ ուղու ընտրության հարցում իրենց դերն ունեցան լոռեցիները:

Վստահ եմ, որ մենք ճիշտ ընտրություն կատարեցինք:

Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման դժվարին գործընթացն արդեն ետևում է, և ես ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ընտրատարածքային և տեղամասային հանձնաժողովների բոլոր անդամներին, վստահված անձանց և դիտորդներին, ընթացքը լուսաբանող լրագրողներին, իրավապահ մարմիններին, վերջապես մեր բոլոր քաղաքացիներին, ովքեր մասնակցեցին քվեարկությանը ՝ արտահայտելով իրենց ազատ կամքը:

Մենք պատրաստ ենք հզոր, արդյունավետ պետության կայացման ու կայունացման հաջորդ քայլերին:

Առա՛ջ Աստված:

 

Արթուր Նալբանդյան

Լոռու մարզպետ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27