Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հոգեհանգստյան արարողություն երկրաշարժի զոհերի հիշատակին

08.12.2015

Դեկտեմբերի 7-ին Հայ Առաքելական եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ 1988 թ. երկրաշարժի զոհերի:
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում ևս հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ, իսկ եկեղեցու Նահատակաց պուրակում՝ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող-խաչքարին ներկաները՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալները, Վանաձորի քաղաքապետի տեղակալ Նորիկ Սարդարյանը, մարզային և քաղաքային իշխանությունների, ավագանու, մտավորականների ու հոգևոր դասի ներկայացուցիչները, բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին: Հուշակոթողին ծաղկեպսակներ էին դրվել նաև ՀՀ նախագահի և ՀՀ կառավարության կողմից: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27