Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի գիտություն 01.12.2014
Վանաձորի Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում 02.12.2014թ., ժամը 12.00-ին տեղի կունենա Հաշմանդա¬մություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի արտագնա նիստը՝ հետևյալ օրակարգով.

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներն ուսումնասիրում են սոցիալական ծառայությունների գործունեությունը 27.11.2014
Նոյեմբերի 27-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդունեց Եվրահանձնաժողովի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, փորձագետներ Ժակլին Դելավյուին և Էլեն Իսպիրյանին: Հադիպմանը մասնակցում էր նաև Լոռու մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը:
«Լավագույն ուսուցիչ» մրցույթի հանրապետական փուլի արդյունքները գոհացնում են 27.11.2014
Հայ առաքելական եկեղեցու և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից անցկացվող «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն», բնագիտական` «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», առարկաների և դասվարների` «Լավագույն ուսուցիչ» մրցույթի մարզային փուլում հաղթող ճանաչված Լոռու մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների մանկավարժները նոյեմբերի 25-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեցին մրցույթի հանրապետական փուլին` արժանանալով պատվոգրերի և դրամական պարգևների:

2014թ. մարզի խորհրդի եզրափակիչ նիստը 26.11.2014
Նոյեմբերի 26-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում անցկացվեց այս տարվա եզրափակիչ մարզխորհրդի նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Մարզի ղեկավարն ընդունեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչներին 26.11.2014
Նոյեմբերի 26-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր աշխատասենյակում հյուրընկալեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչներին և փորձագետների: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը:

Առողջապահական հիմնարկներում բացահայտված թերությունները կշտկվեն 24.11.2014
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարարությամբ մարզի առողջապահության գլխավոր մասնագետները ուսումնասիրություններ էին կատարել մարզի բուժհիմնարկներում՝ պարզելու դրանցում տիրող իրավիճակը, բացահայտելու բացթողումներն ու թերացումները: