Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հանքավան մեկնեց ճամաբարականների երկրորդ հերթափոխը 08.07.2015
ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում այս տարի ևս Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում ամառային հանգիստ անցկացնելու հնարավորություն են ստացել 7-13 տարեկան դպրոցականներ՝ Լոռու մարզի բոլոր տարածաշրջաններից:

Մարզային խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում 07.07.2015
Հուլիսի 6-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի մարզպետերի և Սյունիքի փոխմարզպետի մասնակցությամբ: Քննարկվել են հրատապ ծրագրերը, մարզերում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները:

Վարչապետին են ներկայացվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը 07.07.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենին և հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Աշխատանքային խորհրդակցություն 07.07.2015
Հուլիսի 7-ին Լոռու մարզպետի հերթական խորհրդակցության օրն էր: Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց մարզի համայնքներում անցած 6 ամիսներին սեփական եկամուտների հավաքագրման իրավիճակը: Թեև ընդհանուր առմամբ սեփական եկամուտների հավաքագրումը մարզում 2.8 տոկոսով կամ մոտ 21 մլն դրամով թերակատարվել է, սակայն նախորդ տարվա համեմատությամբ ավելի քան 19 մլն դրամի հավաքագրման աճ կա:

Լոռու մարզպետն աննկուն ծառայություն մաղթեց նորակոչիկների 03.07.2015
Մեկնարկել է ամառային զորակոչը: Հուլիսի 3-ին, Վանաձորի զինվորական կոմիսարիատի բակը մարդաշատ էր, Հայոց ազգային բանակ ճանապարհվեցին Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի նորակոչիկները:
Աղետների ռիսկի նվազեցման ծրագրում ընդգրկված են մարզի համայնքները 03.07.2015
Կարմիր Խաչ ավստրիական ընկերությունը Լոռու մարզում իրականացնում է՝ >: Ծրագրում՝ որպես թիրախ, ընտրվել են ՝ երկու քաղաքային, չորս գյուղական համայնքներ: Վահագնի և Դարպաս համայնքներում իրականացվել են ջրահեռացման և սելավատարերի կառուցման և ամրապնդման աշխատանքներ, Կուրթան համայնքում իրականացվել է խմելու ջրագծի վերանորոգում, Կողես համայնքում ընկերությունը աջակցել է աղբահանության համակարգ հիմնելուն, իսկ ահա Ստեփանավան քաղաքում Կարմիր խաչ ընկերությունն աջակցել է մանկապարտեզի վերանորուգում իրականացնելու հարցում: Բացի այդ ընկերությունը ծրագրեր է իրականացրել նաև մարզի թվով 12 դպրոցներում: