Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի ունեցավ Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովը 04.11.2015
Նոյեմբերի 4-ին Երևանում բացվեց Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովը, որին մասնակցեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալներ Արսեն Դարբինյանը, Վանիկ Ասատրյանը, Տիգրան Բադոյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Համաժողովն անցկացվում է «Հայաստան-Ռուսաստան. Եվրասիական տնտեսական միություն. միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ» խորագրի ներքո:

Ագրոտուրիզմի զարգացմանն ուղղված քայլեր կձեռնարկվեն 03.11.2015
Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի և Լոռու մարզի համագործակցության շրջանակներում ագրոտուրիզմի զարգացման առանձնահատկություններին ծանոթանալու, տեղի գյուղատնտեսների փորձը ուսումնասիրելու և հետագա գործողությունների պլան մշակելու նպատակով Լոռու մարզի պատվիրակությունը հոկտեմբրի 11-18-ը հերթական անգամ եղավ ՊԱԿԱ-ում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի նվերը «Գուգարք» ճամբարին 03.11.2015
Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում արդեն 57 տարի 7-ից 16 տարեկան պատանիների համար իր դռներն է բացում ամառային ճամբարը: Տարվա ընթացքում այստեղ ամառային հանգիստ է անցկացնում ավելի քան 1200 երեխա, հիմնականում՝ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից ու Արցախից:

Մեկնարկել է նոր հաղորդաշար՝ «Ստեփանավան NEWS» 03.11.2015
«Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերության եթերում մեկնարկել է նոր հաղորդաշար՝ «Ստեփանավան NEWS» խորագրով: Հեռուստաընկերության այս նախաձեռնությունը ողջունել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը՝ խոստանալով աջակցել հաղորդման կայացմանը:

«Ախթալայի վանքի որմնանկարները» աշխատության շնորհանդեսը Ախթալայում 02.11.2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում հոկտեմբերի 28-29-ին Երևանի Մատենադարանում անցկացվեց միջազգային գիտաժողով` «Հիշողության կերպարանքները» խորագրով, որին մասնակցում էին նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի Ավստրիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Լատվիայի, Ղազախստանի, Վրաստանի ներկայացուցիչները:
Աշխատանքային խորհրդակցություն 02.11.2015
Նոյեմբերի 2-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցությունում առաջինը լսվեց Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանի տեղեկատվությունը, ով ներկայացրեց անցած մեկ շաբաթում մարզի տարածքում գրանցված արտակարգ դեպքերը: Ըստ նրա, նշված ժամանակահատվածում գրանցվել է 8 դեպք, որից 2-ը հրդեհի, 1-ը՝ ՃՏՊ՝ 4 տուժածով, 1-ական տանիքի փլուզման ու քարաթափման և 3-ը՝ կենցաղային բնույթի:



