Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի առաջին խորհրդակցությունը մարզպետների հետ

14.03.2016

Մարտի 11-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում կայացել է նախարար Դավիթ Լոքյանի առաջին խորհրդակցությունը մարզպետների հետ: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ նախարարը շնորհավորել է նորանշանակ մարզպետներին՝ ցանկանալով նրանց դառնալ համերաշխ թիմի անդամներ, իսկ մարզպետներին հորդորել՝ նրանց հետ աշխատել նույնքան արդյունավետ, ինչպես նախկինում:
Այնուհետև ՏԿԶ նախարարը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է մարզերում տարածքների տնտեսական զարգացման մոտեցումները, մասնավորապես՝ նախարարության գաղափարախոսությունը, որն ուղղված է լինելու մարզերում ոչ միայն ենթակառուցվածքների, այլև տարածքների տնտեսական զարգացմանը. հիմնական թիրախը լինելու է մարզերում տնտեսական ակտիվության ապահովումը: Շեշտադրումը դրվելու է մարզերում գործարարության զարգացման վրա, ինչը կնպաստի աշխատատեղերի, ինչպես նաև ֆինանսապես կայուն, մրցունակ համայնքների ստեղծմանը:
«Դրա համար պետք է ունենանք ռազմավարություն, որն առաջիկայում վերջնական տեսք կունենա, ճանապարհային քարտեզ, որտեղ պլանավորման հետ միասին դրված կլինեն նաև ֆինանսական աղբյուրներ՝ դրանք իրականացնելու համար»,-նշել է Դավիթ Լոքյանը, վստահեցնելով, որ այդ աշխատանքների իրականացման համար նախարարությանը և մարզպետներին համատեղ դժվար աշխատանք է սպասվում: Նրա խոսքով, այդ հարցը մարզերում մանրամասն կքննարկվի առաջիկա մարզային այցելությունների ընթացքում:
Խորհրդակցությանը քննարկվել են համայնքներին տրվող ֆինանսական աջակցությանը, համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքային բյուջեների 2016 թ. պլանային ցուցանիշներին վերաբերող հարցեր: Այս առնչությամբ նախարարը մարզպետներին առաջարկել է վերոնշյալ խնդիրները քննարկել տեղում համայնքապետերի հետ և լուծումներ տալ:
Քննարկվել են նաև սեյսմիկ խոցելիության բարձրացման հետ կապված դպրոցների ընտրության չափորոշիչներին վերաբերող հարցեր: Նախարարը մարզպետներին հանձնարարել է ևս մեկ անգամ հստակեցնել վթարային դպրոցների ներկայացված ցանկը և դրանք մանրամասն ուսումնասիրել:

Օրակարգային մյուս հարցը վերաբերում էր սոցիալապես անապահով խավի համար անվճար կարգով տրամադրվող DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխմանը: Այս առնչությամբ նախարարը մարզպետներին հանձնարարել է իրենց ուշադրության տակ պահել այդ սարքերի բաշխման գործընթացը և հետևել, որ դրանք հասնեն շահառուներին:
Խորհրդակցությանը քննարկվել են նաև այլ ընթացիկ հարցեր, մասնավորապես՝ մարզպետների գործունեության արդյունքների գնահատման, ՀՀ տարածքում կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավման, ջրամատակարար օպերատորների կառավարումից դուրս գտնվող համայնքների խմելու ջրի մատակարարումը օպերատորի միջոցով իրականացնելու հարցերը, տրվել են համապատասխան հանձնարարականներ:
mta.gov.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18