Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

14.03.2016

Մարտի 14-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Առաջինը լսվեց Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանի տեղեկատվությունը նախորդ շաբաթվա ընթացքում մարզի տարածքում գրանցված 25 արտակարգ դեպքերի վերաբերյալ, որոնցից 20-ը հրդեհի դեպքեր են եղել: Նրա տեղեկացմամբ, փրկարարական ծառայությունը օպերատիվ կարգով արձագանքել է ահազանգերին: Ա. Նալբանդյանը նշված ցուցանիշը մտահոգիչ համարելով՝ մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությանը հանձնարարեց շրջաբերականներ ուղարկել համայնքների ղեկավարներին՝ անտառային հրդեհների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ իրականացանելու  և զգոնություն ցուցաբերելու պահանջով:

Ապա, մարզպետն անդրադարձավ մարտի 11-ին ՀՀ վարչապետի և Տարածքային կառավարման և զարգացման նախարարի մոտ անցկացված խորհրդակցությունների ընթացքում քննարկված հարցերին՝ տալով համապատասխան հանձնարարականներ:

Ա. Նալբանդյանը նշեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ անցկացված խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել գազի, էլեկտրաէներգիայի և նվազագույն աշխատավարձերի բարձրացման հետ կապված համայնքներին պետբյուջեից տրվող ֆինանսական աջակցությունների խնդրին: Ընդհանուր առմամբ հանրապետության համայնքներին հատկացնելու համար պետբյուջեից տրամադրվել է 1 մլրդ 537 մլն 831 հազար դրամ: Գումարը կբաշխվի հիմնականում այն համայնքներին, որոնք ծառայություններ են մատուցում:

Երկրորդ կարևոր խնդիրը, որը քննարկվել է, առնչվել է դպրոցների սեյսմիկ խոցելիության բարձրացման չափորոշիչներին: Ըստ այդմ, Ա. Նալբանդյանը կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը հանձնարարեց վերանայել մարզում վերակառուցման ենթակա դպրոցների՝ տարիներ առաջ կազմված ցանկը:

2016թ.-ին համայնքներում իրականացվելիք հակահեղեղային միջոցառումների ընթացքի վերաբերյալ օրակարգի հաջորդ հարցին անդրադառնալով՝ մարզպետը Տի և ՀԳՄ վարչության պետ Դավիթ Մանուչարյանին հանձնարարեց շրջաբերականներ ուղարկել համայնքներին՝ յուրաքանչյուր տարի իրականացվող հակահեղեղային պլանային աշխատանքները սկսելու նպատակով:

Անդրադառնալով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ անցկացված խորհրդակցության օրակարգային հարցերին՝ մարզպետը առավելապես կարևորեց համայնքների տնտեսական զարգացման նախաձեռնություններին ուղղված ծրագրերի վերաբերյալ քննարկումը:  Նա նշեց, որ նախարարը ներկայացրել է մարզերում տարածքների տնտեսական զարգացման մոտեցումները, մասնավորապես՝ նախարարության գաղափարախոսությունը, որն ուղղված է լինելու մարզերում ոչ միայն ենթակառուցվածքների, այլև տարածքների տնտեսական զարգացմանը: Հիմնական թիրախը լինելու է մարզերում տնտեսական ակտիվության ապահովումը: Շեշտադրումը լինելու է մարզերում գործարարության զարգացման վրա, ինչը կնպաստի աշխատատեղերի, ինչպես նաև ֆինանսապես կայուն, մրցունակ համայնքների ստեղծմանը: Ելնելով սրանից՝ մարզպետը Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանին հանձնարարեց առավել սերտորեն աշխատել տնտեսվարողների հետ:

-Մշտապես պետք է գործարարի կողքին լինենք և աջակցենք հատկապես երկարաժամկետ ծրագրերին: Ցանկացած համայնք, ունենալով տնտեսական զարգացման ռեալ ծրագիր, ինքը պետք է խրախուսի  ցանկացած ներդրում: Այս առումով մենք լուրջ անելիքներ ունենք,-ասաց Ա. Նալբանդյանը:

 Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց  սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները մարտի 12-ի դրությամբ: Նրա տեղեկացմամբ՝ սեփական եկամուտների պլանի կատարողականը կազմել է 24,8 տոկոս, հողի հարկինը՝ 18,8 և գույքահարկինը՝ 31,1 տոկոս: Փոխմարզպետներին և համապատասխան վարչությունների պետերին Ա. Նալբանդյանը հանձնարարեց եռամսյակի ավարտին առավել հետևողական աշխատանքներ իրականացնել հավաքագրման տեմպերը չթուլացնելու նապատակով:

Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը տեղեկացրեց, որ մարզպետի հանձնարարականով դպրոցականների կրթամակարդակը ստուգելու նպատակով վարչության կողմից ստուգողականներ են տրվում մարզի դպրոցներում, կատարվում են դասալսումներ, որոնց արդյունքները յուրաքանչյուր եռամսյակ կքննարկվեն մարզպետի մոտ:  

-Այս նախաձեռնությունը դպրոցներում կրթամակարդակը բարձրացնելու նպատակ է հետապնդում,- ասաց Ա. Նալբանդյանը:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի տեղեկացմամբ՝ համայնքներում սկսվել են գարնանացանի իրականացման աշխատանքները. ցանքս  է կատարվել արդեն 83 հեկտարում:  Նա հայտնեց, որ ընթացքի մեջ են պետական  աջակցությամբ մարզի համայնքներին տրված դիզվառելիքի, պարարտանյութի գումարների հավաքագրումը և դրանց բաշխումը: Մարզպետը հանձնարարեց դիզվառելիքն ու պարարտանյութը նախ և առաջ բաշխել այն համայնքներում, որտեղ գումարներն ամբողջությամբ հավաքագրված են:  

Մարզպետարանի մյուս ստորաբաժանումների պետերը ևս տեղեկատվություն ներկայացրին ընթացիկ աշխատանքների մասի

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18