Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» 24.09.2015
Սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան պետական պատկերասրահում բացվեց հայկական դրամին նվիրված ուշագրավ ցուցահանդես: Հայկական դրամի պատմությունը անմիջական աղերսներ ունի հայոց պատմական կարևորագույն անցքերի և իրադարձությունների, անձերի հետ:

Սեպտեմբերի 21-23-ը Ֆրանսիայի Հանրապետության Պրովանս Ալպեր Լազուրե Ափ ռեգիոնալ խորհրդի նախագահի 1-ին տեղակալ պարոն Պատրիկ Ալլմանդի ղեկավարած պատվիրակությունը Լոռու մարզում էր՝ Ալավերդի քաղաքում տուրիզմի գրասենյակի բացման արարողությանը մասնակցելու և Լոռու մարզի հետ համագործակցության նոր համաձայնագիր կնքելու նպատակով:

Հանդիսություններ՝ նվիրված Անկախության տոնին 22.09.2015
Ինչպես ամենուր, ՀՀ անկախության 24-րդ տարելիցը արժանվույնս նշվեց նաև Լոռու մարզում: Հատկապես տարածաշրջանային քաղաքներում՝ Ստեփանավանում, Սպիտակում, Ալավերդում, խոշոր համայնքներում և այլուր տոնը նշավորվեց բազմապիսի միջոցառումներով՝ թեմատիկ ու գրքային ցուցահանդեսներով, ռազմահայրենասիրական միջոցառումներով, թատերական բեմադրություններով, քայլարշավներով, համերգային ծրագրերով:

Այսօր ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հյուրընկալեց Ֆրանսիայի Հանրապետության Պրովանս Ալպեր Լազուրե Ափ (PACA) մարզի ռեգիոնալ խորհրդի պատվիրակությանը, որը ղեկավարում էր խորհրդի նախագահի առաջին տեղակալ Պատրիկ Ալմանդը: Հյուրերին ուղեկցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:

ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն անցկացրեց ՀՀ մարզպետների մասնակցությամբ 18.09.2015
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն անցկացրեց ՀՀ մարզպետների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերում հրատապ կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացին, խաղողի մթերման և կարկտահարված համայնքների խնդիրներին առնչվող հարցեր: ՏԿԱԻ նախարարը կարևորեց հակակարկտային համակարգերի բարելավման ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքը 18.09.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հանրապետության մարզպետները և պաշտոնատար այլ անձինք: