Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց մեր երկրի ամենաերկարակյաց՝ «Թատերական Լոռի» փառատոնը

05.10.2016

Հոկտեմբերի 5-ին մեծ հանդիսավորությամբ Ալավերդում մեկնարկեց «Թատերական Լոռի» 23-րդ միջազգային փառատոնը, որի կազմակերպիչներն են «Հրատ» մշակութային-հասարակական կազմակերպությունը, Ալավերդու քաղաքապետարանը և ՀԹԳ միությունը: Փառատոնն ունի շուրջ քառասուն տարվա պատմություն։ Հիմնադրվել է 1979 թվականին որպես ժողովրդական թատրոնների փառատոն և չի ընդհատվել անգամ 90-ականների դժվարին ժամանակներում: 2006 թվականից պրոֆեսիոնալ թատրոնների փառատոն է, իսկ արդեն 2008 թվականից անց է կացվում որպես միջազգային փառատոն:
Փառատոնն անց է կացվում Ալավերդի, Վանաձոր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում: Այս տարի ծրագրում ընդգրկվել է նաև սահմանային Նոյեմբերյան քաղաքը: Ֆինանսական դժվարությունների պատճառով այս տարի փառատոնի մասնակիցների կազմը սահմանափակ է՝ 14 թատերական կոլեկտիվ հինգ երկրից. Հայաստան, Վրաստան, Իրան, Ճապոնիա, Ռուսաստանի Դաշնություն: Փառատոնին կներկայացվի ընդհանուր առմամբ 17 բեմադրություն և հինգ բնակավայրերում կխաղացվի շուրջ 30 ներկայացում: Ինչպես և նախորդ տարի, փառատոնի շրջանակներում կանցկացվի «Ռուսական թատրոնի օրեր» ծրագիրը, որին մասնակցում են՝ Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան, Վլադիկավկազի Վախթանգովի անվան ռուսական ակադեմիական թատրոնները, Երևանի Ստանիսլավսկու անվան և Մոսկվայի «Սոբիտիե» թատրոնները: Մասնակցում են նաև՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան, Պատանի հանդիսատեսի, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի և Սոս Սարգսյանի անվան Համազգային, ինչպես նաև Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական և Ալավերդու քաղաքային թատրոնները:
Բացման հանդիսույթին ելույթներ ունեցան Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը,

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17