Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն 10.05.2016
Մայիսի 10-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Բուդոշին մարտարվեստի առաջնություն՝ Վանաձորում 10.05.2016
Մայիսի 8-ին Վանաձորի թիվ 22 հիմնական դպրոցի մարզադահլիճում անցկացվեց բուդոշին մարտարվեստի բաց առաջնություն, որը նվիրված էր մայիսյան եռատոնին: Այն կազմակերպել էր մարտարվեստի Լոռու և Տաշիրի մարզերի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, սև գոտի 5-րդ դան, սենսեյ Սուրեն Օչինյանը:

Թումանյան համայնքի ավագանու նիստին ներկա էր նաև Լոռու մարզպետը 10.05.2016
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանի և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանի ուղեկցությամբ հերթական անգամ եղավ Թումանյան միավորված համայնքում՝ մասնակցելով ավագանու նիստին:

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառմանը ներկա էր նաև մարզի ղեկավարը 06.05.2016
Մայիսի 6-ին մայիսյան փառավոր հաղթանակներին նվիրված հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցում: Դպրոցի կոլեկտիվի և աշակերտների՝ միջոցառմանը ներկա գտնվելու հրավերը սիրով էին ընդունել մարզպետ Արթուր Նալբանդյանն ու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:

ՀՀ Վարչապետն աշխատանքային այցով եղավ Լոռու մարզում 05.05.2016
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի և մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ մայիսի 4-ին աշխատանքային այց կատարեց Լոռու մարզ: Նրանց մարզի սահմանագլխին դիմավորեց և շրջայցի ընթացքում ուղեկցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

«ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2016» Մարզպետարանի թիմը սկսում է հաղթանակով 03.05.2016
Վանաձորի մարզահամալիրում մեկնարկել է «ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2016» ֆուտզալի հերթական, թվով հինգերորդ առաջնությունը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 20 թիմ Լոռու մարզի բոլոր տարածաշրջաններից: Մայիսի 2-ին տեղի ունեցավ խաղերի հանդիսավոր բացումը փոխմարզպետ Տիգրան Բադոյանի և մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանի մասնակցությամբ: Ա. Բադոյանը ողջունեց առաջնության մասնակիցներին, մաղթեց հաջողություն և դիտարժան պայքար: