Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելեց զոհված զինծառայողների բնակարաններ

30.01.2017

Հայոց հաղթական բանակի 25-ամյակը ևս մեկ առիթ էր ոգեկոչելու ազգային մերօրյա հերոսներին, փառաբանելու նրանց հերոսությունը և երախտագիտություն հայտնելու հերոսներ ծնած ու դաստիարակած ծնողներին:

Հայոց բանակի օրվա նախօրյակին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանի և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանի ուղեկցությամբ այցելեցին ապրիլյան քառօրյա պատերազմում և հետագա օրերին զոհված վանաձորցի հերոսների՝ Հայկ Մինասյանի, Սպարտակ Քալաշյանի, Վահան Միքայելյանի, Արսեն Առաքելյանի և վիրավորված զինծառայող Տիգրան Հարությունյանի ընտանիքներ: Մարզի ղեկավարը և  Արսեն Դարբինյանը սփոփանքի խոսքեր հնչեցրեցին, շնորհակալություն հայտնեցին հերոսների ծնողներին ու հարազատներին հայրենիքի քաջարի զավակներ դաստիարակելու համար և պատրաստակամություն հայտնեցին ցանկացած հարցում աջակից լինել: Ընտանիքներին նաև դրամական աջակցություն ցուցաբերվեց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06