Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

25.05.2018

Մայիսի 24-ին Լոռու մարզպետարանում մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցում էին ավելի քան 2 տասնյակ բնակիչներ Վանաձորից, Գուգարքի և Ստեփանավանի տարածաշրջաններից: Վերջիններիս հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ: Ա. Դարբինյանին դիմեցին հիմնականում առողջապահական, աշխատանքի տեղավորման, բնակարանային պայմանների բարելավման և մի շարք այլ խնդիրներով: Փոխմարզպետը, լսելով և բնակիչների հետ հանգամանորեն քննարկելով ներկայացված խնդիրները, նրանց առաջարկեց համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել՝ հավաստելով, որ բոլոր խնդիրներին լուծումներ կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Աշխատանքի տեղավորման հարցերով դիմածներին նա առաջարկեց հետևել թափուր աշխատատեղերի մրցույթներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22