Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արթուր Նալբանդյանը բարի երթ մաղթեց շրջանավարտներին

25.05.2018

 Մայիսի 24-ին,  25-ին և 26-ին դպրոցական «վերջին զանգը» կհնչի նաև Լոռու մարզի հանրակրթական դպրոցներում, քոլեջներում, վարժարանններում: Ամենուր կանցկացվեն հանդիսավոր միջոցառումներ, կհնչեն շնորհավորանքի խոսքեր ու բարեմաղթանքներ: Հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների հարյուրավոր պատանիներ ու աղջիկներ հրաժեշտ կտան աշակերտական նստարանին: Նրանք երախտագիտության հուզիչ խոսքեր կհղեն իրենց սիրելի ուսուցիչներին, հարազատ դպրոցին՝ խոստանալով բարձր պահել կրթօջախի ու հայրենի երկրի պատիվը: Ամենուր «Վերջին զանգի» միջոցառումներն անց են կացվում տոնական տրամադրությամբ, գեղարվեստական կատարումներով: 
Լոռու մարզպետարանի պաշտոնյաներն ավանդույթի համաձայն այսօր և հաջորդ օրերին կայցելեն մարզկենտրոնի դպրոցներ, բարեմաղթանքի և ողջերթի խոսքեր կասեն շրջանավարտներին ու մանկավարժներին:
 
Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետ Հովհաննես Թադևոսյանի, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի, կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանի, Տեղեկատվոթյան և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանի ուղեկցությամբ եղավ Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցում, առանձնակի հուզմունքով շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր հղեց աշակերտներին, ուսուցչական կոլեկտիվին ու ծնողներին:
-Բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ հետագա ուսումնառության մեջ և աշխատանքում,-բարեմաղթեց մարզի ղեկավարը:

Տոնական միջոցառմանը մասնակցելուց զատ՝ նա նաև ծանոթացավ իր նախաձեռնությամբ այս դպրոցում ևս ստեղծված  «Սմարթ» դասարանի պայմաններին, որն արդեն պատրաստ է շահագործման: Այսպիսով՝ Արթուր Նալբանդյաի կողմից Լոռին «Սմարթ մարզ» հայտարարելու ծրագրի շրջանակներում մարզյաին ենթակայության դպրոցներում աարդեն վերանորոգված և կահավորված  է  23 «Սմարթ» դասարան:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23