Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործակարգավարական խորհրդակցություն Լոռու մարզպետարանում

08.06.2018

 Այսօր հերթական գործակարգավարական խորհրդակցությունն անցկացրեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը:
Նա նախ և առաջ անդրադարձավ աշխատանքային կարգապահական հարցերին: Նշելով, որ մարզպետարանի աշխատակազմում կարգապահությունը միշտ բարձր մակարդակի վրա է եղել, հորդորեց շարունակել նույնկերպ՝ խուսափելով անհարկի բացակայություններից, զերծ մնալ ուշացումներից:
-Սա նաև մարզի ղեկավարի պահանջն է,-ասաց Ն. Սարգսյանը:
Աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ վերջին օրերին հատկապես ավելացել են մարզի բնակիչների՝ տարաբնույթ խնդիրներին վերաբերող դիմումները:
-Մարզպետ Հրանտ Մարգարյանի հանձնարարականն է՝ բոլոր դիմումների հետ կապված քննարկումներ կազմակերպել, անհրաժեշտության դեպքում՝ գնալ դրանց ետևից: Յուրաքանչյուր բարձրացված խնդրի պետք է լուծում տանք, որպեսզի քաղաքացիները դժգոհություններ չունենան,-ասաց նա:
Աշխատակազմի ղեկավարը առանձին ստորաբաժանումներին և Իրավաբանական բաժնին հանձնարարեց նաև հետևողական լինել ստացվող իրավական ակտերի նախագծերին:
Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17