Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական աջակցությունը խոշորացված համայնքին 29.04.2017
Մեկ տարի առաջ խոշորացված Թումանյան համայնքի մեքենայական հավաքակայանը օրերս ԱՄՆ ՄԶԳ ծրագրով համալրվեց երեք անուն արդիական մեքենաներով՝ մեկական «Կամազ» մակնիշի բեռանատար ու աղբատար ավտոմեքենաներով և անգլիական արտադրության մեկ բազմաֆունկցիոնալ տրակտորով: Ծրագրի ընդհանուր արժեքը 171 մլն դրամ է՝ համայնքի ընդամենը 4 մլն դրամ համաներդրումով:
Սիրիահայերի հիմնախնդիրների լուծումը մշտադիտարկման խոշորացույցի տակ 27.04.2017
Եվրո¬պա¬կան միության Հայկական և Ավստրիական Կարմիր Խաչի ընկերություն-ների ֆինանսավորմամբ և «Առաքելություն Հայաստան» և «Սեյվ դը չիլդրըն» ԲՀԿ-ների, «Կազա» շվեյցարական հիմնադրամի, Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի, «ՓՄՁ համագործակցային ասոցիացիա» ՀԿ-ի աջակցությամբ իրականացված «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագրի ավարտի կապակցությամբ Ավստրիական Կարմիր Խաչի ընկերության ներկայացուցիչ Անդրեա Յակոբերը Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացրեց աշխատանքային խմբի հետ հանդիպում, որի նպատակն էր ամբողջացնել կատարված աշխատանքները:
Ի գիտություն 26.04.2017
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժության բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում գործում են >, > և > մասնագիտությունները, որոնց ընդունելությունը իրականացվում է անվճար և վճարովի ուսուցման համակարգերում:

Հիշատակման միջոցառում Նահատակաց պուրակում 25.04.2017
Այս տարի ևս Ցեղասպանության հիշատակման միջոցառումները շարունակվեցին ապրիլի 23-ի երեկոյան կազմակերպված ջահերով երթով։ Ցեղասպանության հիշատակման միջոցառումները մեկնարկել են ապրիլի 19-ից:

Անցած 6 տարիների ընթացքում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները համայնքային զարգացման նախագծեր են իրականացրել Լոռու մարզի Գարգառ գյուղում հիմնադրամի՝ «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում։Նախագծերի հիմնական նպատակն է եղել համայնքի բնակիչներին ներկայացնել տեխնոլոգիական նոր գործիքներ և ցույց տալ, թե ինչպես կարելի է կիրառել դրանք կյանքի բոլոր ոլորտներում` կրթություն, աշխատանք, զբոսաշրջություն, առողջապահություն, բիզնեսի զարգացում և այլն։
Ապրիլին 25-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: