Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սքրինինգային ծրագրերի կատարման մակարդակը տարեվերջին պետք է հասցվի առնվազն 90-95 տոկոսի 17.05.2017
Առողջապահական մի շարք խնդիրների քննարկման նպատակով Լոռու մարզպետարանում քննարկում էր կազմակերպվել մարզի ամբուլատոր-պոլիկլինական բուժհաստատությունների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկումը վարում էր Լոռու մարզետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամաբարյանը: Հանդիպմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարարության ԾԻԳ-ի «Հիվանդությունների վերահսկում և կանախարգելում» ծրագրի ղեկավար Երվանդ Էլիբեկյանը:

«Համագործակցություն՝ աշխատանքի թափանցիկության նպատակով» 17.05.2017
Այսօր Լոռու մարզպետարանի նիստերի դահլճում, մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախաձեռնությամբ և մարզի քաղաքային համայնքների մամուլի պատասխանատուների մասնակցությամբ անցկացվեց հանդիպում-քննարկում՝ «Համագործակցություն՝ աշխատանքի թափանցիկության նպատակով» խորագրով: Բաժնի պետ Վահե Դոխոյանը տեղեկացրեց, որ հանդիպման օպերատիվ առիթը մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարարականն է՝ ուղղված համայնքապետարանների առավել բաց և թափանցիկ աշխատանքի կազմակերպմանը:

«ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2017» 17.05.2017
Մայիսի 19-ին Վանաձորի մարզահամալիրի մարզադահլիճում կմեկնարկի Լոռու մարզպետի ավանդական դարձած ֆուտզալի գավաթի 6-րդ խաղարկությունը: Այսօր հայտագրված թիմերի ներկայացուցիչների և մրցավարների մասնակցությամբ մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ առաջնության կազմկոմիտեի անդրանիկ նիստը Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանի նախագահությամբ:

Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը 12.05.2017
Հարգելի բարեկամներ, ջերմորեն շնորհավորում եմ Լոռու ազգաբնակչությանը՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ. առանձնակի հարգանքով՝ ընտանիքի սյուն և ապավեն հայրերին, ջերմագին խոնարհումով՝ օջախների սերն ու հոգատարությունը պահպանող մայրերին, ընտանիքի հույսն ու լույսն ամփոփող զավակներին, խորին երախտագիտությամբ՝ պապիկներին ու տատիկներին: