Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանի անակնկալ այցերը մարզի բուժհիմնարկներ շարունակվում են 03.08.2018
Օգոստոսի 2-ին փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը եղավ Վանաձորի թիվ 1 համաբուժարան: Ինչպես հայտնի է՝ այն տեղակայված է քաղաքի կենտրոնական հատվածում և մարզկենտրոնի ամենաշատ բնակչություն սպասարկող առաջնային օղակն է:

Աշխատանքային այց Սպիտակի տարածաշրջան 02.08.2018
Լոռու մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի ուղեկցությամբ այսօր աշխատանքային այցով եղան Սպիտակի տարածաշրջանում: Սպիտակի քաղաքապետարանում փոխմարզպետը խորհրդակցություն անցկացրեց Սպիտակի տարածաշրջանի համայնքապետերի մասնակցությամբ:

Պարգևատրվեցին երկաթուղայինի օրվա առթիվ 02.08.2018
Երկաթուղայինի օրվա կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Վանաձոր» կայարանում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն: Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ և աշխատակիցներ:

Քննարկվեցին առողջապահության ոլորտին առնչվող հարցեր 02.08.2018
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ և մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսի 1-ին անցկացված խորհրդակցության նպատակը ոլորտին առնչվող մի շարք խնդիրների քննարկումն էր: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Օգոստոսի 1-ին մարզպետի տեղակալ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի աշխատակիցների ուղեկցությամբ եղավ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Կաթնաջուր համայնքում: Գյուղի բնակիչների և համայնքի ղեկավարի միջև արդեն տևական ժամանակ է՝ անհամաձայնություններ կան, ու ընդամենը օրեր առաջ նրանք մարզպետ Հրանտ Մարգարյանի մոտ էին իրենց խնդիրները ներկայացնելու նպատակով: Մարզի ղեկավարի առաջարկությամբ էլ փոխմարզպետն ուղևորվել էր համայնք՝ առկա անհամաձայնության պատճառները տեղում ուսումնասիրելու :

Ներկայացվեցին Լոռու մարզի զարգացմանն ուղղված ՕքսԵՋենի ռազմավարական նպատակները 02.08.2018
Լոռու փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանի հետ հանդիպեցին «ՕքսԵՋեն» երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Ստեփանյանը և հիմնադրամի երիտասարդական ծրագրերի համակարգող Միլենա Նահապետյանը:



