Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Առայժմ հաստատվել է 15 ծրագիր 31.07.2018
ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով ֆինանսավորվելու համար (ծրագիրը մեկնարկել է այս տարվա հունվարից) Լոռու մարզից դիմել ընդամենը 15 համայնք, ներկայացվել է 23 ծրագիր, որոնցից միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել և ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է առայժմ 15-ը: Ֆինանսավորումը սոցիալական բնույթի ծրագրերի դեպքում պահանջում է 60 տոկոս համայնքային և 40 տոկոս պետական բյուջեից ներդրում, իսկ տնտեսական բնույթի ծրագրերը՝ 40 տոկոս՝ համայնքային և 60 տոկոս ներդրում՝ պետական բյուջեից:

Աշխատանքային այց Սպիտակի տարածաշրջան 30.07.2018
Մարզպետ Հրանտ Մարգարյանը հուլիսի 27-ին մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցով Սպիտակի տարածաշրջանում էր: Նրա առաջին կանգառը Կաթնաջուր համայնքում էր: Գյուղապետարանի աշխատակազմի, ավագանու անդամների և բնակչության հետ Լոռու մարզպետի հանդիպումը կայացավ համայնքապետարանի բակում:

Չկալովում բարերարի աջակցությամբ խաղահրապարակ է բացվել 30.07.2018
Թումանյանի տարածաշրջանի Չկալով համայնքի բնակչուհի, այժմ ընտանիքով արտերկրում բնակվող Սիլվա Զալինյանը (Մովսիսյան) հատկապես վերջին տարիներին հարազատ գյուղում իրականացրած մի քանի խոշոր ծրագրերին հավելեց հերթականը: Գյուղն ապահովված է գիշերային լուսավորությամբ, վերանորոգվել է հանդիսությունների սրահը, գնվել է գյուղտեխնիկա, համակարգիչներ, տեխնիկական այլ պարագաներ՝ համայնքի աշխատանքներն ավելի արդյունավետ ու որակյալ կազմակերպելու համար: Ընտանիքի կողմից իրականացված վերջին ծրագիրը գյուղում խաղահրապարակի կառուցումն է: Համայնքի ղեկավար Ռոման Շաքարյանը և Սիլվա Զալինյանը բարի լուրի մասին անձամբ էին հայտնել՝ այցելելով մարզպետարան: Նրանք մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներին հրավիրել էին ներկա գտնվելու համայնքի համար չափազանց ուրախալի այդ հանդիսությանը:
Այսօր մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Լոռու մարզային ծրագրերի ղեկավար Արեգ Մարտիրոսյանին: Հանդիպմանը ներկա էին նաև ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Ա. Մարտիրոսյանը մարզի ղեկավարին ներկայացրեց կառույցի կողմից իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը:
Այսօր մարզպետ Հրանտ Մարգարյանի կողմից մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին մի քանի օրակարգային հարցեր: Մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթ հանդիպում է ունեցել Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ և մի շարք կարևոր հարցերին զուգահեռ քննարկվել է նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը, այն է՝ «ապահովել անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը՝ համայնքային հաստիքային անասնաբույժի միջոցով»:

Առաջիկայում կմեկնարկեն նոր ծրագրեր 27.07.2018
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկանացուցիչները մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանի և մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանի հետ հանդիպման էին եկել ոչ միայն նախորդ տարիներին մարզում իրականացված ծրագրերը քննարկելու, այլև ասելու. առաջիկայում կմեկնարկեն նոր ծրագրեր: Վերջիններիս բազմակողմանի քննարկման համար հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթական ծրագրերի պատասխանատու Դավիթ Հակոբյանը:



