Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների աշխատավարձերի վճարումը երկարաձգելու ևս երկու ամիս

22.02.2019

«Վալլեքս» խմբի ընկերությունները պատրաստակամություն են հայտնել Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների աշխատավարձերի վճարումը երկարաձգելու ևս երկու ամիս մինչև խնդրի վերջնական կարգավորումը:

Այս քայլին հնարավոր է եղել հասնել ՀՀ կառավարության անդամների կողմից «Վալլեքս» խմբի ընկերությունների ղեկավարության հետ բանակցությունների և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շահագրգիռ ջանքերի արդյունքում:

Լոռու մարզպետարանը լիահույս է, որ նշված ժամկետում հնարավոր կլինի արդյունավետ լուծումներ գտնել, ինչը կբխի բացառապես գործարանի աշխատակիցների շահերից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00