Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Սարուխանյանին համատեղ աշխատանքի համար

20.02.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ ՀՀ վարչապետի փետրվարի 20-ի, թիվ 156-Ա որոշմամբ Սերգեյ Սարուխանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Սարուխանյանին համատեղ աշխատանքի համար և նշել, որ Ս. Սարուխանյանն իր աշխատանքի ութ ամիսների ընթացքում դրսևորել է բարձր պատրաստվածություն, կառավարչական հմտություններ և պատասխանատվություն աշխատանքի նկատմամբ: Նա նշել է, որ Սերգեյ Սարուխանյանի՝ պաշտոնից ազատվելու հանգամանքը բացառապես պայմանավորված է առաջիկայում մարզպետարանում սպասվող կառուցվածքային փոփոխություններով, ըստ որի, նախատեսվում է մարզպետի երեք տեղակալների փոխարեն ունենալ միայն մեկ փոխմարզպետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17