Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունը «Իմ քայլը հանուն Լոռու մարզի բիզնես ֆորումն» էր, որը բարձր գնահատականի արժանացավ անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից. միջոցառման արդյունավետությու

25.02.2019

 Փետրվարի 25-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնց նախկին փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանին համատեղ աշխատանքի համար և նշեց, որ բարձր է գնահատում նրա աշխատանքային և մարդկային որակները՝ վստահություն հայտնելով, որ Ս. Սարուխանյանն անպայման իր ներուժն ու կարողությունները հանուն հայրենիքի կծառայեցնի այլ ոլորտներում:
Ս. Սարուխանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին համատեղ կառուցողական աշխատանքի համար: Նա իր երախտագիտությունը հայտնեց նաև մարզպետարանի աշխատակազմին այս ամիսներին համատեղ աշխատանքի համար և նշեց, որ կապը երբևէ չի կորցնելու այս կառույցի հետ:
Անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունը, փետրվարի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացված «Իմ քայլը հանուն Լոռու մարզի բիզնես ֆորումն» էր՝ աննախադեպ մի միջոցառում, որը բարձր գնահատականի արժանացավ անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Շնորհակալություն հայտնելով ֆորումի կազմակերպական աշխատանքներում ներգրավված բոլոր անձանց՝ մարզի ղեկավարը նշեց, որ մասշատաբային և տպավորիչ միջոցառում լինելուց զատ՝ կարևորվում է նաև արդյունավետությունը: Իսկ առաջին լուրջ արձագանքներն արդեն իսկ կան: Նա հայտնեց, որ հենց տեղում բազմաթիվ համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
-Մարզպետարանը կհետևի գործողությունների ընթացքին, հետագա զարգացումներին և կտեղեկացնի հանրությանը: Ակնկալում ենք աննախադեպ արդյունքներ,-ասաց Ա. Ղուկասյանը:
Մեկ այլ՝ մարզի համար մեծ կարևորության միջոցառման՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյա տարեդարձը Դսեղում մեծ հանդիսավորությամբ կազմակերպելու և անցկացնելու համար մարզպետը իր երախտագիտությունը հայտնեց նաև կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը, մշակույթի բաժնին:
Փոխմարզպետ Արշակ Հովսեփյանը, գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Խաչատրյանը, ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, զեկուցեցին մարզի ղեկավարի և տարբեր գերատեսչություններից ստացված հանձնարարականների ընթացքի մասին:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը տեղեկացրեց, որ փետրվարի 22-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 65,9 տոկոս: Ըստ նրա, կան թերացող համայնքներ, որոնց հետ աշխատանքներ են տարվում: Նա ներկայացրեց նաև մարզի առողջապահական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ամփոփ արդյունքները՝ 2017 և 2018թ.թ. համեմատական ցուցանիշերը՝ մասնավորապես նշելով, որ 2017թ. և 2018թ. բոլոր հիմնարկներն աշխատել են շահույթով, 2018թ. պետական բյուջե է փոխանցվել 2413.5 հազար դրամ շահութաբաժին:
Հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը զեկուցեց, որ մարզում գործող բենզալցակայանների տարածքում սանհանգույցների առկայությանն ու դրանք ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ տեղաշարժ է նկատվում: Վարչական վարույթ կհարուցվի այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք մինչև մարտի 1-ը որևէ քայլ ձեռնարկած չեն լինի:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը մարզի անասնաբույժների հետ համայնքների կողմից պայմանագրերի կնքման հանձնարարականի վերաբերյալ հայտնեց, որ մարզի բոլոր համայնքներն արդեն կնքել են պայմանագրեր: Նրա տեղեկացմամբ, մարզում իրականացվում է նաև պետական աջակցությամբ մատչելի գներով մարզի գյուղատնտեսներին տրվող պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացը:
Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22