Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

	Լոռու մարզի խորհրդի նիստում

Լոռու մարզի խորհրդի նիստում 22.08.2017

Օգոստոսի 22-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախագահությամբ տեղի ունեցավ Լոռու մարզի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը:

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2016-2017թ.թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 21.08.2017

Ներածություն Լոռու մարզում 2016-2017թ.թ. ուսումնական տարում գործել է. ա/ 6 բուհ, որից 2-ը ոչ պետական, 9 միջին մասնագիտական և 2 արհեստագործական պետական ուսումնական հաստատություններ բ/ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն` 4538 երեխաներով, 2 ոչ պետական ՆՈՒՀ և 31 նախակրթարան` 578 երեխաներով: գ/ 166 հանրակրթական ուսումնական հաստատություն, այդ թվում 80-ը՝ միջնակարգ, 68-ը՝ հիմնա¬կան, 4-ը` հատուկ /այդ թվում 1-ը` մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ/, 11 ավագ դպրոց և 3 վարժարան /2-ը` մասնագիտացված/:

Խորհրդակցություն Լոռու մարզպետի մոտ 21.08.2017

Օգոստոսի 21-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների պետերի և այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ 18.08.2017

Օգոստոսի 22-ին ժամը 11.00-ին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի կունենա Լոռու մարզի խորհրդի նիստ: Օրակարգում՝

Լոռու մարզպետի աշխատանքային այցը Մեծ Պարնի

Լոռու մարզպետի աշխատանքային այցը Մեծ Պարնի 17.08.2017

Լոռու մարզի համայնքներում բերքահավաքի, նաև կառուցապատման աշխատանքների բուռն շրջան է: Մարզպետ Արթուր Նալբանդյանը պարբերաբար շրջագայում է գյուղական համայնքներում, ծանոթանում բերքահավաքի, շինաշխատանքների ընթացքին;

Հայքի հրապարակում «Ծիծեռնակի» ճամբարականներն էին

Հայքի հրապարակում «Ծիծեռնակի» ճամբարականներն էին 15.08.2017

16-րդ տարին է, ինչ Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում իրենց ամառային հանգիստն են անցկացնում Լոռու և այլ մարզերի 9-ից 14 տարեկան դպրոցականներ՝ հիմնականում կարիքավոր ընտանիքների երեխաներ: Ավանդույթի համաձայն, օգոստոսի 15-ին՝ վերջին հերթափոխի ավարտին, ճամբարականները փողային նվագախմբի ուղեկցությամբ «Ծիծեռնակ» ճամբարից հետիոտն ուղևորվեցին Վանաձորի Հայքի հրապարակ, կազմեցին հանդիսավոր տողան: Ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պաշտոնյաներ, հոգևոր այրեր: Փողային նվագախմբի կողմից ՀՀ պետական օրհներգի կատարումից հետո ներկաները Տերունական աղոթք հնչեցրին առ Աստված, լսվեցին ճամաբարականների հակիրճ զեկույցները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 17:39:51