Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Առողջ ապրելու իմ քայլը» ծրագիրը՝ նաև Լոռու մարզում

07.03.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարտի 6-ին ընդունեց «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությանը՝ տնօրեն Գագիկ Վելիջանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպեարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը:

Ընկերության ներկայացուցիչները մարզի ղեկավարին ներկայացրեցին իրենց կողմից իրականացվող «Առողջ ապրելու իմ քայլը» ծրագիրը՝ նշելով, որ ներկայում այն իրականացվում է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ), Արմավիրի, Արարատի մարզպետարանների և «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության համագործակցությամբ: Ընկերությունը նպատակ ունի ընդլայնելու գործունեության շրջանակները և նմանատիպ ծրագիր իրականացնելու նաև Լոռու մարզում: Այն ուղղված է բնակչության շրջանում զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի, քրոնիկ երակային հիվանդության վաղ հայտնաբերմանը և առողջ ապրելակերպի քարոզչությանը: Գ. Վելիջանյանը, պարզաբանելով ծրագրի էությունը, նշեց, որ առողջության առաջնային պահպանման օղակի հետ սերտ համագործակցությամբ առանձնացվում է մարդկանց այն խումբը, որոնք գրեթե չեն այցելում համաբուժարաններ: Այնուհետ ընտանեկան բժիշկները տնայցեր են կատարում՝ հենց տեղում իրականացնելով հետազոտություններ: Անհրաժեշտության դեպքում հիվանդներն ստանում են խորհրդատվություն:
Ողջունելով նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնելով Լոռու մարզը ևս ներգրավելու համար՝ մարզպետը համագործակցության պատրաստակամություն հայտնեց:
Ծրագիրը կմեկնարկի մոտ մեկ ամսից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23