Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 8-րդ տարելիցի օրը

11.03.2019

 Մարտի 11-ին՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 8-րդ տարելիցի օրը, Սպիտակի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարի մոտ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն պարոն Ջուն Յամադան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Սպիտակի համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք, փրկարարներ և համայնքի բնակիչները:
Ներկաները հարգեցին նաև 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:
Մարզի ղեկավարն իր խոսքում ասաց, որ արդեն երրորդ տարին է՝ մարտի 11-ին Սպիտակում տեղադրված այս խաչքարի մոտ հարգանքի տուրք է մատուցվում Ճապոնիայում աղետի հետևանքով զոհված անմեղ զոհերի հիշատակին.
«Ճապոնիայի ժողովուրդը մշտապես եղել է մեր կողքին ու սա ևս մեկ առիթ է, հավաստելու, որ հայ ժողովուրդը ևս պատրաստակամ է աջակցել ու համագործակցել Ճապոնիայի հետ՝ ամենատարբեր ուղղություններով: Հայ-ճապոնական համագործակցությունը տարիների պատմություն ունի: Վստահ եմ, որ երկու երկրների միջև բարեկամական ու գործընկերային հարաբերություններն այսուհետ առավել ամուր են լինելու, իսկ համագործակցության ոլորտներն՝ առավել ընդգրկուն»,-իր խոսքում մասնավորապես նշեց Ա. Ղուկասյանը:
Նախարար Ֆ. Ցոլակյանն իր հերթին զորակցության խոսքեր հղեց արհավիրքը վերապրած Ճապոնիայի ժողովրդին:
Դեսպանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը և հայ ժողովրդին 2011թ. Ճապոնիայի երկրաշարժի ժամանակ անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար, նշեց, որ Ճապոնիայի ժողովուրդը զգացված է Հայաստանի բարեկամական վերաբերմունքից և բարձր է գնահատում Սպիտակում խաչքարի տեղադրումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53