Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական չորրորդ շաբաթօրյակը՝ ապրիլի 14-ին

Համապետական չորրորդ շաբաթօրյակը՝ ապրիլի 14-ին 11.04.2018

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ապրիլի 14-ին, ժամը 9.00-ից կմեկնարկի համապետական չորրորդ շաբաթօրյակը: Կազմակերպչական հարցերի քննարկման առիթով՝ «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովն այսօր անցկացրեց հերթական նիստը՝ մարզի համայնքների, շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Նիստը վարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 10.04.2018

Ապրիլի 10-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասախանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Կայացավ ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության մարզային փուլը 09.04.2018

Օրերս Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցում տեղի ունեցավ Ազգային ժողովի գավաթի խաղարկության Լոռու մարզային փուլը: Մասնակցում էին մարզի 5 տարածաշրջանների (Վանաձոր քաղաքը՝ Գուգարքի հետ) հաղթող թիմերը: Աշակերտները մրցեցին վազք, թենիսի գնդակի նետում, հեռացատկ թափավազքից, ձգումներ մրցաձևերում:

Ապրիլի 14-ին՝ համապետական շաբաթօրյակ

Ապրիլի 14-ին՝ համապետական շաբաթօրյակ 09.04.2018

Լոռու մարզի հարգարժան բնակիչներ 2018 թվականի ապրիլի 14-ին՝ > ծրագրի շրջանակներում անցկացվելու է համապետական չորրորդ շաբաթօրյակը: Շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կոչ է արվում մարզի բոլոր համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին:

ԲԿԳ –Հայաստան չորրորդ Գործողությունների ծրագրի մեկնարկը տրվել է

ԲԿԳ –Հայաստան չորրորդ Գործողությունների ծրագրի մեկնարկը տրվել է 09.04.2018

«Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության Հայաստանյան աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի անդամ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ, աշխատանքային խմբի քարտուղար Լիլիա Աֆրիկյանն ապրիլի 9-ին Լոռու մարզպետարանում մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների, մարզի ՀԿ-ների, երիտասարդական կազմակերպությունների, քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում հայտնեցին ԲԿԳ –Հայաստան չորրորդ Գործողությունների ծրագրի մեկնարկի մասին:

Լոռու մարզպետարանը և Ազգային սոցիալական բնակարանայաին ասոցիացիան կհամագործակցեն «էներգախնայությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի իրականացման նպատակով

Լոռու մարզպետարանը և Ազգային սոցիալական բնակարանայաին ասոցիացիան կհամագործակցեն «էներգախնայությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի իրականացման նպատակով 09.04.2018

Լոռու մարզպետարանի և Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամի միջև այսօր ստորագրվեց համագործակցության համաձայնագիր՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի իրականացման նպատակով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-06 16:30:38