Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործակարգավարական խորհրդակցություն

Գործակարգավարական խորհրդակցություն 27.04.2018

Այսօր մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ հերթական գործակարգավարական խորհրդակցությունն անցկացրեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Քննարկվեց անցնող շաբաթվա ընթացքում մարզի ղեկավարի և տարբեր գերատեսչությունների կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Հիշատակի միջոցառում

Հիշատակի միջոցառում 25.04.2018

Այս տարի ևս Ցեղասպանության հիշատակման միջոցառումները համախմբել էին հարյուրավոր լոռեցիների: Ապրիլի 24-ի առավոտյան Գուգարաց թեմի բոլոր եկեղեցիներում զանգերը հավատավոր բնակիչներին կանչեցին Սուրբ Պատարագի՝ հայցելու Մեծ Եղեռնի սուրբ բարեխոսությունը:

Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Ղարաքիլիսայի հերոսամարտի 100-ամյակներին նվիրված գլխավոր հանդիսությունները կանցկացվեն Վանաձորում

Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Ղարաքիլիսայի հերոսամարտի 100-ամյակներին նվիրված գլխավոր հանդիսությունները կանցկացվեն Վանաձորում 20.04.2018

Այսօր անցկացվեց Լոռու մարզպետի կարգադրությամբ ստեղծված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Ղարաքիլիսայի հերոսամարտի 100-ամյակներին նվիրված միջոցառումները կազմակերպող և համակարգող մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը:

«Կորյուն» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլում Լոռու մարզի թիմը գրավեց պատվավոր 1-ին տեղը

«Կորյուն» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլում Լոռու մարզի թիմը գրավեց պատվավոր 1-ին տեղը 20.04.2018

Օրեր առաջ անցկացվեց ՀՀ ուսումնական հաստատությունների միջև անցկացվեց «Կորյուն» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը, որին մասնակցում էին Արցախի՝ 2, Երևանի՝ 2 և ՀՀ մարզերից՝ 1-ական թիմեր (ընդհանուր 14 թիմ):

Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը

Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը 19.04.2018

Ապրիլի 18-ին Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը:

Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի ներկայացուցիչները երկօրյա այցով Վանաձորում են

Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի ներկայացուցիչները երկօրյա այցով Վանաձորում են 19.04.2018

«Լոռի-Մարտակերտ» համագործակցության 2018թ. ծրագրի շրջանակներում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հրավերով Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի աշխատակիցները երկօրյա այցով Վանաձորում էին: Պատվիրակությանն ուղեկցում էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-06 16:30:38