Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառման տարածաշրջանային փուլը

08.04.2019

Ապրիլի 2-5-ը Լոռու մարզի տարածաշրջանային կենտրոններում անցկացվեց ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման տարածաշրջանային փուլը: Մրցմանը մասնակցեցին մեծ թվով աշակերտներ: Մրցանակային տեղերի համար ծավալվեց լարված պայքար: Համաձայն մրցույթի կանոնակարգի  մարզային փուլ անցան տարածաշրջաններում 1-ին և 2-րդ տեղ գրաված թիմերը:

1-3-րդ դասարանցիների պայքարում Թումանյանի տարածաշրջանում 1-ին և 2-րդ տեղ զբաղեցրին համապատասխանաբար Ալավերդու թիվ 12 և թիվ 2 դպրոցների հավաքական թիմերը, Վանաձորում  և Գուքարքի տարածաշրջանում՝ Գուգարքի և Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցների հավաքական թիմերը,  Սպիտակի տարածաշրջանում՝ Սպիտակի թիվ 1 և թիվ 5 հիմնական դպրոցների հավաքական թիմերը, Տաշիրի տարածաշրջանում՝  Տաշիրի թիվ 1 և թիվ 2 հիմնական դպրոցների հավաքական թիմերը,  Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ստեփանավանի թիվ 6 և թիվ 2 հիմնական դպրոցների հավաքական թիմերը:

4-7-րդ դասարանցիների պայքարում Թումանյանի տարածաշրջանում 1-ին և 2-րդ տեղ զբաղեցրին համապատասխանաբար Ալավերդու թիվ 2 և թիվ 4 դպրոցների հավաքական թիմերը, Վանաձորում  և Գուքարքի տարածաշրջանում՝ Գուգարքի և Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցների հավաքական թիմերը,  Սպիտակի տարածաշրջանում՝ Սպիտակի թիվ 1 և թիվ 8  դպրոցների հավաքական թիմերը, Տաշիրի տարածաշրջանում՝  Տաշիրի թիվ 1 և թիվ 2 հիմնական դպրոցների հավաքական թիմերը, Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ստեփանավանի թիվ 6 և թիվ 2  դպրոցների հավաքական թիմերը:

Գուգարքի տարածաշրջանի մրցանակակիր թիմերին պատվոգրեր և գավաթներ հանձնեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27