Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հուլիսի 4-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հրավիրել էր Գուգարքի տարածաշրջանի դպրոցների տնօրեններին՝ նրանց հետ ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, ով, որպես մարզպետի տեղակալ, այսուհետ համակարգելու է այս ոլորտը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը, Կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը նշեց, որ մեծագույն հարգանքով է վերաբերվում մանկավարժի մասնագիտությանը և անելու է հնարավորինը, որպեսզի մարզի մանկավարժներն ապրեն և աշխատեն արժանավայել կերպով:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունների կողմից համատեղ անցկացվող ամենամյա հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովին մասնակցում էր նաև Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ: Համաժողովի մասնակիցներին և հյուրերին իրենց ուղերձներն էին հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

Խորհրդակցություն Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ 03.07.2018
Մարզպետ Հրանտ Մարգարյանը խորհրդակցություն անցկացրեց Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը:

Հունիսի 30-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նախևառաջ եղավ Սպիտակի բժշկական կենտրոնում, տնօրեն Արսեն Մկրտչյանի ուղեկցությամբ շրջեց բուժհաստատությունում, ծանոթացավ պայմաններին և մատուցվող ծառայություններին, ապա զրուցեց բուժանձնակազմի և հիվանդների հետ:

Աշխատանքային խորհրդակցություն 02.07.2018
Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետների, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Մարզպետը բարի ծառայություն մաղթեց նորակոչիկներին 02.07.2018
Հուլիսի 2-ին մեկնարկեց 2018թ. ամառային զորկոչը: Մարդաշատ էր Վանաձորի զինվորական կոմիսարիատի բակը. նորակոչիկներին Հայոց ազգային բանակ էին ճանապարհում ծնողներն ու հարազատները: Նրանց բարի ճանապարհ ու աննկուն ծառայություն մաղթելու էին եկել Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, այլ պաշտոնյաներ: