Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Անդրեյ Ղուկասյանը՝ Լոռու մարզպետ 10.10.2018
ՀՀ կառավարության՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-ի նիստում Անդրեյ Ղուկասյանը նշանակվել է Լոռու մարզպետ: ՀՀ Կառավարության որոշմամբ կատարվել են նաև հետևյալ նշանակումները.Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել Գնել Սանոսյանը, Վայոց ձորի մարզպետ՝Տրդատ Սարգսյանը: Շնորհավորում ենք, մաղթում աշխատանքային հաջողություններ:

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի և ՀՀ մարզերի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր 10.10.2018
Այսօր «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի և Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի մարզպետարանների, այդ մարզերի շուրջ 70 դպրոցների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Ստորագրման արարողությունը, ինչպես նաև ողջ համագործակցությունն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով խթանել գյուղական համայնքների զարգացումն ու համայնքային կյանքի աշխուժացումը։

Ֆրանկոֆոնիայի ավանում Լոռու մարզը յուօրինակ կոլորիտ է ստեղծել 10.10.2018
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության խորհրդի նիստով մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովը: Համաժողովի շրջանակներում Երևանում գործող Ֆրանկոֆոնիայի ավանում բացվել է նաև Հայաստանի տաղավարը, որտեղ ներկայացվել են ՀՀ բոլոր մարզերի և Արցախի մշակույթը, պատմությունը, տարազն ու բարիքները, ազգային խոհանոցի, գյուղատնտեսական արտադրանքների, արհեստագործական աշխատանքների առանձնահատկությունները։

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը Լոռու մարզպետարանի տնօրինությանը հանձնեց Վանաձորի ծննդատունը 08.10.2018
Հոկտեմբերի 5-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և Լոռու մարզպետարանի միջև կնքվեց Վանաձորի ծննդատան գույքային փաստաթղթերի հանձնման և ընդունման պայմանագիրը: Ներկա էին Լոռու փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը, մարզպետարանի պաշտոնյաներ: Անդրեյ Ղուկասյանն իր երախտագիտությունը հայտնեց Կարապետյան ընտանիքին՝ մարզին բժշկական նման հաստատություն նվիրաբերելու համար՝ վստահեցնելով, որ մարզային իշխանությունները առավելագույն արդյունավետությամբ կօգտագործեն հաստատության հնարավորություններն ու կկարողանան որակյալ բուժօգնություն տրամադրել մարզի ոնջ բնակչությանը:

Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2018
Թանկագին ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Այս տոնը մեր ժողովուրդն ավանդաբար նշում է պատկառանքի ու երախտագիտության մեծ զգացումով՝ այն կարևոր ու դժվարին աշխատանքի համար, որ իրականացնում եք դուք` կրթելով ու դաստիարակելով մեր երեխաներին, սերմանելով նրանց մեջ սեր ու հարգանք գիտելիքի հանդեպ, օգնելով առաջին քայլերն անել կյանքում և դառնալ լավ մարդ ու քաղաքացի:

Աշխատանքային խորհրդակցություն 05.10.2018 05.10.2018
Հոկտեմբերի 5-ին կայացավ աշխատանքային խորհրդակցություն: Օրակարգում երեք հարց էր: Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը նախ տեղեկացրեց, որ Լոռու նախկին մարզպետ Հրանտ Մարգարյանի հրաժարականի դիմումից հետո կառավարության նիստում մարզպետի նշանակման մասին որևէ հայտարարություն չհնչեց, ուստի հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Լոռու փոխմարզպետներից նա, ով ամենաերկարն է աշխատում այդ պաշտոնում, օրենքի ուժով ժամանակավորապես ստանձնելու է մարզպետի պաշտոնը: