Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը

28.02.2019

 Այսօր Լոռու մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ, հանձնաժողովի նախագահ Անդրեյ Ղուկասյանը:
Օրակարգի առաջին հարցով մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ, հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում 2018թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն՝ մասնավորապես անդրադառնալով տարվա ընթացքում մարզպետարանի և մարզի հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերին, անցկացված միջոցառումներին, հանրային նշանակության վայրերը մատչելի դարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, ուսուցման ծրագրերին և այլն:
Մարզի զբաղվածության տարածքային կենտրոն¬ների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությամբ իրակա¬նացված աշխատանքներին և գործատուների հետ համագործակցությանն անդրադարձավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա¬րության աշխատակազմի «ՀՀ զբաղվածության գործակալության» Վանաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը: Նա մասնավորապես նշեց, որ 2018թ.-ին կենտրոնի կողմից իրականացվել է շուրջ 10 տարաբնույթ ծրագիր, որոնց արդյունքում աշխատանքի տեղավորվածների 12 տոկոսը հաշմանդամություն ունեցող անձինք են եղել:
«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 10.09.2015թ. «Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը սահմա¬նելու մասին» թիվ 1044-Ն որոշման պահանջների և սոցիալական համագործակցու¬թյան իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով Լոռու մարզի տարածաշրջանային համակարգող խորհուրդների կազմի վերանայման անհրաժեշտության հարցի վերաբերյալ զեկուցեց Վալերի Ջաղինյան: Մարզպետը հարցի հետ կապված նշեց, որ այդ խորհուրդները չեն կարող ձևական բնույթ կրել և լրջորեն պետք է զբաղվեն սահմանված գործառույթներով:
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հկ նախագահ Անուշ Ասլանյանն իր հերթին տեղեկատվություն ներկայացրեց Վանաձոր քաղաքի հանրային նշանակություն ունեցող 15 պետական կառույցում կազմակերպության կողմից իրականացված ֆիզիկական մատչելիության և մատուցվող ծառայությունների հասանելիության մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ արդյունքները հիմնականում գոհացուցիչ չեն եղել: Մասնավորապես նշեց, որ հաստատությունների 67 տոկոսը հիմնական մուտքի մոտ չի ունեցել թեքահարթակ, մինչդեռ շինության ներս մուտք գործելու համար 65 տոկոսի մոտ առկա է եղել թեքահարթակ, շինություններից 80 տոկոսում ներսի հատվածը բավականաչափ հարմար է եղել հաշմանդամության սայլակ օգտագործողների տեղաշարժվելու համար և այլն: Հարցումներ են իրականացվել նաև 200 հաշմանդամների շրջանում: Հարցվածների 67 տոկոսն այցելել է պետական կառույցներ, իսկ նրանցից 69 տոկոսը հանդիպել է ֆիզիկական մատչելությանն առնչվող խոչընդոտների: Ա. Ասլանյանը նշված խնդիրների հետ կապված հանդես եկավ նաև մի շարք առաջարկություններով, որոնք ընդունվեցին ի գիտություն:
Ինչպես նշվեց, կազմակերպությունը լրջորեն զբաղվում է նաև հաշմանդամային սպորտի զարգացմամբ և այժմ ձեռնամուխ է եղել Վանաձորում նստած վոլեյբոլի թիմի համալրման աշխատանքներին: Նախատեսում են նաև ապագայում ունենալ բասկետբոլի թիմ ևս, ինչն առայժմ հնարավոր չէ իրականացնել, քանի որ պայմանավորված է մեծ ծախսերով: Մարզի ղեկավարը, ողջունելով կատարված աշխատանքները, խոստացավ հնարավորության սահմաններում աջակցել իրականացվող ծրագրերին:
Ա. Ասլանյանը տեղեկացրեց նաև, որ մարտի 5, 6, և 7-ին քաղաքի երկու բանուկ հատվածներում նախատեսում են կազմակերպել կազմակերպության անդամների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:
Ամփոփելով նիստը՝ Ա. Ղուկասյանը նշեց, որ, չնայած տարվող աշխատանքներին, դեռ զգալի անելիքներ կան բարձրացված խնդիրներին հիմնավոր լուծումներ տալու համար: Նա մարզպետարանի համապատասխան պաշտոնյաներին հանձնարարեց շրջաբերական գրություններով դիմել մարզային ենթակայության կազմակերպություններին, տնտեսված միջոցների հաշվին տարածքների մատչելության կազմակերպման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու հանձնարարականով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 16:11:43