Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլը շարունակվում է. հանրապետական փուլը կմեկնարկի մարտի 21-ին

28.02.2019

 Դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլն արդեն մի քանի օր է, ինչ ընթանում է: Այն մեկնարկել է փետրվարի 23-ին և կշարունակվի մինչև մարտի 13-ը: Բացի ինֆորմատիկա առարկայից, որի մարզային փուլն անցկացվում է Վանաձորի թիվ 5 ավագ ու «Մաթեմատիկային և բնագիտական առարկաների թեքումով հատուկ» դպրոցներում, մյուս բոլոր առարկաներից օլիմպիադաներն անցկացվում են Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցում:
Մարզային փուլի կազմակերպչական աշխատանքները և վերահսկողությունն իրականացնում է Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը:
Հարկ է նշել,որ բնագիտական առարկաների համար օլիմպիադաներն ընթանում են 3 փուլով՝ տարածքային, մարզային և հանրապետական, իսկ հումանտար առարկաների համար՝ 4 փուլով՝ դպրոցական, տարածքային, մարզային և հանրապետական:
Հանրապետական փուլը կմեկնարկի մարտի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 13-ը, որին մասնակցելու իրավունք կստանան մարզային փուլում բարձր արդյունքներ ցուցաբերած աշակերտները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23