Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Փոխմարզպետ Գոռ Ասրյանը աշխատանքային այցով Տաշիր համայնքում էր 20.12.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը աշխատանքային այց է կատարել Տաշիր համայնք։ Մարզպետի տեղակալը տարեվերջյան խորհրդակցություն է անցկացրել Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի հետ։ Մարզպետի օգնական Հայկ Հակոբյանի, Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանի, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի և ՄՍԾ պատասխանատու պաշտոնյաների, Տաշիր ԲԿ-ի տնօրեն Վահե Անախասյանի մասնակցությամբ քննարկվել են համայնքի առաջնային խնդիրները և դրանց լուծումները, ինչպես նաև համայնքի զարգացման հեռանկարները:

515 մլն դրամ՝ 9 ծրագրի համաֆինանսավորման համար 19.12.2024
ՀՀ կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում կայացված որոշմամբ՝ 2024 թվականի բյուջեից ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմին հատկացվել է 515 մլն 020.9 հազար դրամ դրամ՝ 9 ծրագրի համաֆինանսավորման համար: Կառավարության նիստին մասնակցել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը: Համաֆինանսավորվող ծրագրերն են՝ 1.Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի թիվ 8 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում(2-րդ փուլ)՝ 214 մլն 689.4 հազար դրամ: 2.Ախթալա համայնքի Նեղոց գյուղի և Ախթալա քաղաքի կենտրոնական խաղահրապարակների, Ճոճկան գյուղում Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձանի տարածքի վերակառուցում՝ 14 մլն 688.8 հազար դրամ:

Աշխատանքային խորհրդակցություն 17.12.2024
Դեկտեմբերի 16-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքներին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին: Մարզի ղեկավարին է ներկայացվել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը դեկտեմբերի 16-ի դրությամբ. մարզի կատարողականը պլանի դիմաց կազմում է 98.8 տոկոս: Ա.Ղազարյանը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքներ իրականացնել ցուցանիշը 100 և ավելի տոկոսի հասցնելու համար:

Խորհրդակցություն ՏԿԵ նախարարությունում 13.12.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ և հանրապետության մյուս մարզերի մարզպետների մասնակցությամբ անցկացված հերթական խորհրդակցությանը: Օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր: Քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքը, կատարողական ցուցանիշները, ինչպես նաև 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթների ներկայացման պահանջի կատարման հետ կապված աշխատանքային հարցեր: Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները, նախարարության ֆինանսական ոլորտի պատասխանատուները ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին զեկուցել են տարվա ցուցանիշները:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը դեկտեմբերի 13-ին խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Լոռու մարզային վարչության տեղամասերի, նախարարության «Հայանտառ»ՊՈԱԿ-ի Լոռու մարզի Վանաձորի, Տաշիրի, Ստեփանավանի, Թումանյանի, Ջիլիզայի անտառնտեսությունների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը: Հանդիպման նպատակը մարզի անտառտնտեսություններում արձանագրվող ապօրինի ծառահատումների դեպքերի վերաբերյալ քննարկումն էր՝ խնդիրների վերհանման և արձանագրվող դեպքերը հնարավորինս նվազեցնելու կամ բացառելու համար:

ՀՀ կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում կայացված որոշմամբ՝ 2024 թվականի բյուջեից ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմին հատկացվել է 8.7 միլիոն դրամ՝ «Լերմոնտովո խոշորացված համայնքի փողոցների վերանորոգում՝ ասֆալտի շերտի վերականգնում» ծրագրի ֆինանսավորման համար: Կառավարության նիստին մասնակցել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը: