Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը փետրվարի 3-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Մարզի ղեկավարին զեկուցվել է քաղաքացիների հետ բակային հանդիպումների ընթացքում բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքը:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը` Ջերմուկում 03.02.2025
Ջերմուկում փետրվարի 1-7-ն անցկացվում են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որոնց աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ է մասնակցում: Փետրվարի 1֊ին տեղի ունեցավ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցում էր նաև Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ, մարզի համայնքների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի, համայնքների ներկայացուցիչների, մարզիկների մասնակցությամբ։
«Գարգառ բնակավայրում խմելու ջրամատակարարման և հանրակրթական դպրոցի վերանորոգում» ծրագրի շրջանակներում կառուցվել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ բնակավայրի Վ․ Բալայանի անվան միջնակարգ դպրոցի արևելյան մասնաշենքի երկրորդ հարկը` 4 դասասենյակներով, նախագծվել է բնակավայրի ամբողջ ջրամատակարարաման համակարգը և կառուցվել է 990 մ երկարությամբ խմելու ջրի նոր խողովակաշար։ Դպրոցի նոր տանիքին տեղադրվել է 5 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան, որը տարեկան կարտադրի շուրջ 6500 կվտ/ժ էլեկտրաէներգիա։ Ծրագիրն իրականացվել է «Ուրբան կայուն զարգացման» և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամների կողմից՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, «Իզմիրլյան» և Կոկա–կոլա հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ։

Հաստատվել է ՀՀ համայնքների միության նոր կանոնադրությունը 31.01.2025
Հունվարի 30-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ անցկացված Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին։ Բացման խոսքում նախարարը կարևորել է Համայնքների միության դերը, ընդգծել, որ հատկապես համայնքների միավորումից հետո Միությունը պետք է նոր միջավայրի պահանջներին համարժեք արձագանքի, համայնքների շահերը առավել արդյունավետ ներկայացնի և իրականացնի իր կանոնադրական գործառույթները։ Ընդհանուր ժողովի ժամանակ քվեարկությամբ հաստատվել է Միության նոր կանոնադրությունը, որն ավելի արդյունավետ ու ներառական աշխատանք կապահովի համայնքների համար, ընտրվել է վարչության նոր կազմը։

Լոռու մարզպետի շնորհակալագրով է պարգևատրվել Սպիտակի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Մարիետա Ավետիսյանը 31.01.2025
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր՝ հունվարի 31-ին, շնորհակալագրով է պարգևատրել Սպիտակի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Մարիետա Ավետիսյանին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ: Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մ. Ավետիսյանին՝ տնօրենի պաշտոնում երկարամյա անբասիր աշխատանքի համար և նշել, որ մեծ ուրախություն է, երբ պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձն իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է մինչև օրենքով սահմանված ժամկետի ավարտը և վաստակած հանգստի անցնում՝ արժանանալով բարձր գնահատականի և երախտագիտության: Արամ Ղազարյանը վստահություն է հայտնել, որ նա իր բազմամյա փորձառությունը կփոխանցի հաջորդ տնօրենին՝ անհրաժեշտության դեպքում աջակցելով խորհրդատվությամբ, ու նաև նշել, որ Մարիետա Ավետիսյանը կշարունակի աշխատել դպրոցում՝արդեն այլ հաստիքում:

Անցկացվել է մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 30.01.2025
Հունվարի 29-ին անցկացվել է Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը: Նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ ՊՆ Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Վահան Անտոնյանը, ՀՀ ՊՆ ՀԶԿ Լոռու մարզի զինվորական կոմիսարի ՊԺԿ, փոխգնդապետ Սարգիս Վահրադյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Արմեն Հակոբյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ Մարինե Սարգսյանը:



