Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ, ՄԱՍ 3 Ո՞Ր ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՆ Է ՎԵՐԱԲԵՐՈՒՄ 300.000 ԴՐԱՄԻ ՇԵՄԸ 24.02.2025
Հարգելի՛ քաղաքացիներ, շարունակելով եկամուտների տարեկան հայտարարագրման մասին ամենահաճախ տրվող հարցերի շարքը, ներկայացվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված պատասխանները: Ինչպես արդեն գիտեք եկամուտների տարեկան հայտարարագրում կարող եք չներառել որպես նվիրատվություն ստացած մինչև 300 հազար դրամ չհարկվող եկամուտները․ 300 հազար դրամ և ավելի գումարի չափով որպես նվիրատվություն ստացած եկամուտները ենթակա են հայտարարագրման, բայց ոչ հարկման: Հարցուպատասխան ՄԱՍ 3-ում եկեք պարզենք, թե ո՞ր եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամի շեմը և ո՞ր դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում։ Մանրամասները՝
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր՝ փետրվարի 24-ին, Վանաձորի համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների, խոշորացված համայնքի կազմում ընդգրկված վարչական բնակավայրերի ղեկավարների մասնակցությամբ: Մարզի ղեկավարը նշել է, որ խորհրդակցության հրավիրման նպատակը համայնքի կողմից 2024թ. իրականացված և 2025թ. նախատեսվող աշխատանքների քննարկումն է և անդրադարձը համայնքային մի շարք խնդիրների:

ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ, ՄԱՍ 2 Ո՞Ր ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԵՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ 21.02.2025
Հարգելի՛ քաղաքացիներ, շարունակելով եկամուտների տարեկան հայտարարագրման մասին ամենահաճախ տրվող հարցերի շարքը, ներկայացվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված պատասխանները:
«Հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցում» ծրագրի շրջանակներում՝ «Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցման համար՝ 84 մլն 873.6 հազար դրամ. ծրագիրն ընթացիկ շինարարական աշխատանքների փուլում է: «Մանկապարտեզների նոր շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում՝ Լոռու մարզի Սպիտակ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներն ավարտելու նպատակով՝ 1 մլն 169.5 հազար դրամ(մանկապարտեզը կահավորման փուլում է):

ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ, ՄԱՍ 1 2025թ. ՊԵ՞ՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ 20.02.2025
Հարգելի՛ քաղաքացիներ, հաշվի առնելով եկամուտների տարեկան հայտարարագրման թեմայի հանրային հնչեղությունը և բազմաթիվ հարցերը, այսուհետև պարբերաբար կներկայացվեն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող պատասխանները: Նպատակն է պարզ և հանրամատչելի ներկայացնել հայտարարագրման գործընթացը, հիմնական քայլերը և խուսափել հնարավոր տարընկալումներից:
Գիրք նվիրելու օրվա» նախօրեին՝ փետրվարի 18-ին, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հյուրընկալել էր Լոռու մարզային գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանին և գրադարանի երկու փոքրիկ ակտիվ ընթերցողներ՝ Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Սոֆի Հովակիմյանին և Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Մարկո Հովհաննիսյանին: Օրվա խորհրդին համահունչ՝ Հեղինե Հալիվորյանը գիրք է նվիրել մարզի ղեկավարին: Արամ Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար, իր հերթին նույնպես գիրք է նվիրել գրադարանին:



