Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ժորա Հովհաննիսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան միջազգային մրցաշարը կայացավ 17.04.2019
Ստ. Սարգսյանի անվան «Հայաստան» մարզական ընկերության Վանաձորի մարզապալատում անցկացվեց ազատ ըմբիշ, վետերանների աշխարհի 17-ամյակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ, հնգակի հաղթող ու մրցանակակիր, ՀՀ վաստակավոր մարզիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Ժորա Հովհաննիսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերից, մայրաքաղաք Երևանից և Արցախից հրավիրված ուժեղագույն ըմբիշները:

Լոռու մարզի դպրոցականները հաջողություններ են գրացում 16.04.2019
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 21-ին մեկնարկել և շարունակվում է դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը: Ամփոփվել են նաև քիմիա, աշխարհագրություն, պատմություն, ռուսաց լեզու, անգլերեն և գերմաներեն առարկաների արդյունքները: Ինչպես տեղեկացնում է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, քիմիայի օլիմպիադայից երկրորդ կարգի դիպլոմների են արժանացել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Խաչիկ Ղուկասյանը և Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Լևոն Խառատյանը, 3-րդ կարգի դիպլոմների՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը, 10-րդ դասարանի աշակերտներ Վահան Կակոսյանը, Ինեսա Հարությունյանը, Սամվել Վարդանյանը, 11-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Պետրոսյանը, գովասանագրի՝ 10-րդ դասարանի աշակերուհի՝ Մելինե Մանուցյանը:

Անօթևան ևս 44 ընտանիք մինչև տարեվերջ կապրի սեփական հարկի տակ 16.04.2019
Ապրիլի 16-ին մեկնարկեցին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների կիսակառույց բնակելի տների շինարարական աշխատանքները: Մեկնարկը տրվեց Լեռնապատ գյուղում՝ Արամայիս Եսայանի տան շինարարությամբ:

Լոռու մարզպետ. «Այսուհետ ևս աշխատելու ենք հրապարակային և թափանցիկ» 15.04.2019
Վերջին օրերին լրատվամիջոցներով շրջանառվող Լոռու մարզպետարանի պարգևատրումների վերաբերյալ հրապարակումներին ի պատասխան մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պարզաբանումներ ներկայացրեց չհիմնավորված մեկնաբանությունները կանխելու նպատակով. -Պարգևատրումների թեման որոշ քաղաքական ուժեր և լրատվամիջոցներ շահարկում ու աղավաղում են՝ տարածելով ապատեղեկատվություն, ինչը շփութություն է առաջացնում հանրության շրջանում: Դրանք կանխելու նպատակով հարկ եմ համարում պարզաբանումներ ներկայացնել թե՛ նախորդ տարեվերջի ու թե՛ այս տարվա պարգևավճարների վերաբերյալ: Մարզպետարանի աշխատակիցների համար պարգևավճարներ նախատեսված է բյուջետային երեք տողերի միջոցով:

Անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը 15.04.2019
Ապրիլի 15-ին անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ, հանձնաժողովի նախագահ Անդրեյ Ղուկասյանը: Օրակարգի առաջին հարցով հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը տեղեկատվություն ներկայացրեց նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարական¬ների կատարման վերաբերյալ:

Մարզպետն աշխատանքային այցով եղավ Լեռնապատ համայնքում 12.04.2019
Մարտի 11-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Լեռնապատ համայնքում: Նա նախ այցելեց համայնքային դպրոց: Ինչպես ներկայացրեց դպրոցի տնօրեն Աննա Աբազյանը, ամերիկահայ բարերար Հարութ Բրոնոզյանը դպրոցն առել է իր հովանու տակ, և նրա աջակցությամբ այստեղ բավականին թվով ծրագրեր են իրականացվել և շարունակվում են: Բարերարի ֆինանսական աջակցությամբ ընդամենը օրեր առաջ է ավարտվել դպրոցի մարզադահլիճի վերանորոգումը, իսկ գործարար Գագիկ Սարուխանյանը մարզադահլիճը համալրել է մարզագույքով, աջակցել նաև հանդերձարանների կառուցման հարցում:



