Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանգստյան օրը՝ «Սաբինե» փոքր խմբով տանը 13.05.2024
Lոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, մայիսի 11-ին այցելել են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների «Սաբինե» փոքր խմբով տուն, որն արդեն 6 տարի գործում է Վանաձորում՝ «Կարիտաս Ավստրիա Ինսբրուկ» և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունների ծրագրերի և աջակցության շնորհիվ:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 79-րդ տարեդարձը Լոռու մարզում նշվեց հանդիսավորությամբ 10.05.2024
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, վետերաններ ու զինվորականներ, ԵԿՄ անդամներ, քաղաքացիներ այցելել են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված հուշակոթող, հարգանքի տուրք մատուցել հաղթանակի կերտման գործում իրենց անուրանալի ներդրումն ունեցած հայորդիների հիշատակին։
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 7-ին ընդունել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանին և տեսչական մարմնի ներկայացուցիչներին: Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, մարզի առողջապահական և կրթական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պահանջների, աշխատանքային իրավունքի, ոլորտի վերահսկողության հետ կապված հարցեր։ Որպես աշխատանքային իրավունքի նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նպատակն էր քննարկել և վերհանել աշխատանքի կազմակերպման ընթացքում ծագած և լուծում պահանջող խնդիրները:
Հարգանքի տուրք Երկրապահի օրվա կապակցությամբ 08.05.2024
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի, Վանաձորի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, Երկրապահ կամավորականների միության անդամներ Երկրապահի օրվա կապակցությամբ հարգանքի տուրք են մատուցել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, այցելել են նաև Վանաձորի ազատամարտիկների պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար կյանքը զոհաբերած նահատակների շիրիմներին:
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը մայիսի 7-ին հյուրընկալել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարում առաջին տեղը գրաված Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական (5-9-րդ դասարաններ) և Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցների (10-12-րդ դասարաններ) աշակերտներին, ուսուցիչներին, տնօրեններին և մարզիչներին։ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից փոխմարզպետը շնորհավորել է մասնակիցներին հաղթանակի կապակցությամբ, մաղթել շարունակական ձեռքբերումներ։ Նա բարձր է գնահատել մարզիչների և դպրոցների ուսուցչական անձնակազմերի աշխատանքը և նշել, որ սպորտը մշտապես մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում է, և մարզպետի աշխատակազմը շարունակելու է աջակցել ոլորտին.
Մայիսի 7-ին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների, մարզի համայնքների սոցիալական աշխատողների և զորակոչային պատասխանատուների մասնակցությամբ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամների՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններում բժշկական օգնության և սպասարկման արտոնությունների վերաբերյալ» իրազեկման թերթիկի ներկայացման նպատակով: Վերջինս լույս է տեսել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ: