Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում գործարկվեց էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը

Վանաձորում գործարկվեց էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը 06.12.2019

«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի ու Լոռու մարզպետարանի համագործակցության արդյունքում Վանաձորում օրեր առաջ տեղադրվեց էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը: Այն հնարավոր է եղել իրականացնել «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի և ԳԷՀ-ի 2018թ.-ի միջև նոյեմբերի 15-ին կնքված ARM/SGP/OP6 /Y4/STAR/CC/18/14 պայմանագրով ՓԴԾ «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն արժանացավ Հայաստանի գրողների միության պատվոգրի

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն արժանացավ Հայաստանի գրողների միության պատվոգրի 06.12.2019

Հայաստանի գրողների միության 85-ամյակի առթիվ և ՀՀ Լոռու մարզում ՀԳՄ-ի գրական-մշակութային ծրագրերի իրականացման ոլորտում արդյունավետ գործունեության համար Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն արժանացավ Հայաստանի գրողների միության պատվոգրի: Այն մարզի ղեկավարին հանձնեց միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանը՝ փոխանցելով նաև միության նախագահ Էդուրադ Միլիտոնյանի շնորհակալական խոսքը: Մարզի ղեկավարն իր հերթին շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար:

Ուսումնավարժական տարհանում Լոռու մարզպետարանից

Ուսումնավարժական տարհանում Լոռու մարզպետարանից 06.12.2019

«Աղետների դիմակայության օր խորագրով այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց տարհանման իրականացման գործնական պարապմունք, որի ժամանակ մարզպետարանի ողջ անձնակազմը մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ շենքից տարհանվեց: Այնուհետև Հայքի հրապարակում իրականացվեց ցուցադրական ելույթ հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ:

«Իմ Լոռին» խորագրով պլեները՝ դեկտեմբերի 8-ին

«Իմ Լոռին» խորագրով պլեները՝ դեկտեմբերի 8-ին 06.12.2019

Լոռու մարզպետարանը՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի նախաձեռնությամբ, կազմակերպում է երիտասարդ գեղանկարիչների նկարչական պլեներ՝ «Իմ Լոռին» խորագրով: Այն իրականացվում է «Պետական աջակցություն մշակութային ծրագրերին» ծրագրի շրջանակներում և նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 8-ին: Պլեներին մասնակցել ցանկացողները՝ շուրջ տասնինը գեղանկարիչներ մարզի տարբեր տարածաշրջաններից, դեկտեմբերի 6-ին հրավիրվել էին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում կայանալիք հանդիպում-քննարկմանը:

Մարզի ղեկավարն ընդունեց «Եվրոպայի ընտրություն» տիտղոսին արժանացած վանաձորցի Նարինե Պլուզյանին

Մարզի ղեկավարն ընդունեց «Եվրոպայի ընտրություն» տիտղոսին արժանացած վանաձորցի Նարինե Պլուզյանին 06.12.2019

«Եվրոպայի Միսս թագուհի» հեղինակավոր գեղեցկության մրցույթից Հայաստանը ներկայացնող Նարինե Պլուզյանը թագով է վերադարձել: Նարինեն իր գեղեցկությամբ գրավել է ոչ միայն պրոֆեսիոնալ ժյուրիի ուշադրությունն ու հայտնվել լավագույն տասնյակում, այլև արժանացել հատուկ՝ «Եվրոպայի ընտրություն» տիտղոսին:

ԿՍՏԵՂԾՎԻ ՄԱՐԶԻ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ԿԱՏԱԼՈԳ

ԿՍՏԵՂԾՎԻ ՄԱՐԶԻ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ԿԱՏԱԼՈԳ 05.12.2019

Լոռու մարզպետարանը նախաձեռնել է ստեղծելու մարզի զբոսաշրջային կատալոգ. այս մասին էր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների և ներդումային ծրագրերի փորձագետների մասնակցությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-11 17:20:37