Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Անդրեյ Ղուկասյան. «Ավելի լավ է մի փոքր գերագնահատենք իրավիճակը, քան հետագայում խնդրի առաջ հայտնվենք» 27.03.2020
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրատապ խորհրդակցություն անցկացրեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, մարզպետարանի Քաղաքաշինության, ՏԻ և ՀԳՄ վարչությունների պատասխանատու պաշտոնյաների, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Օհանյանի մասնակցությամբ: Անդրեյ Ղուկասյանը հանձնարարեց շարունակել ամենօրյա հետևողական աշխատանքներ իրականացնել մարզի համայնքներում՝ վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարտի 18-ից մինչև մարտի 26-ը ամենօրյա ռեժիմով, խոշոր տնտեսավարողների առևտրի կետերում՝ շուրջ 44 անուն պարենային ապրանքների, դեղատներում՝ դիմակների, ախտահանիչ նյութերի գների և պաշարների մշտադիտարկում (մոնիտորինգ) է իրականացրել Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժինը: Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտները զգուշացվել են արտակարգ դրության պայմաններում ապրանքների գների չհիմնավորված բարձրացումներ թույլ չտալու վերաբերյալ: Տեղեկացվել է նաև, որ հակառակ դեպքում նրանք, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության:

Մշտադիտարկում խանութներում 25.03.2020
Պարետի ցուցումով մարզում գործունեություն ծավալող խոշոր առևտրային կետերին ևս, ինչպես արդեն հայտնել ենք,մարզպետարանի կողմից տրամադրվել են անհրաժեշտ հիգիենիկ պարագաներ,ախտահանիչ նյութեր, և մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարականով վերահսկվում է դրանց օգտագործման պարբերականությունը: Ախտահանող նյութեր(քլոր, ալկոգել), դիմակներ և ձեռնոցներ են տրամադրել Վանաձորում, Ստեփանավանում, Ալավերդում և Տաշիրում գործող ընկերություններին:Ցուցումներ են տրվել նաև ախտահանող միջոցների օգտագործման վերաբերյալ:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ՆԱԵՎ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ 24.03.2020
Լոռու մարզպետարանի կողմից հրապարակված հայտարարության հիման այս պահի դրությամբ հավաքագրվել են ավելի քան 40 կամավորների տվյալներ մարզի տարբեր տարածաշրջաններից: Արդեն մի խումբ կամավորներ Լոռու մարզպետարանի համակարգմամբ մարզկենտրոնի փողոցներում կայանած անհատ տաքսի մեքենաներին բաշխեցին մարզպետարանի կողմից տրամադրված ախտահանիչ նյութեր, ձեռնոցներ և դիմակներ, ներկայացրեցին դրանց օգտագործման կարգը, ինչպես նաև բացատրեցին կանխարգելիչ միջոցառումների կարևորությունը:
Սարչապետ համայնքի սոցիալապես անապահով միայնակ ապրող 3 բնակիչներին բաշխվել է համայնքի «Պարտեզ» մանկապարտեզում պահեստավորված սնունդը (կարտոֆիլ, սոխ, խնձոր, նարինջ, հավի կրծքամիս, թխվածքաբլիթ): Տաշիր համայնքի սոցիալապես անապահով 5 բնակիչներին բաշխվել է համայնքի «Ամալյա Կարապետյանի անվան» թիվ 4 մանկապարտեզում պահեստավորված սնունդը (կարտոֆիլ, ալյուր, հաճար, ցորենաձավար, վարսակաձավար, բրինձ, շաքարավազ, գարեձավար, հնդկաձավար,ձու, հալվա, պանիր, ձեթ, տոմատի մածուկ, տավարի միս, կարագ, ծիրանի ջեմ, խնձոր, աղ, մակարոն):

Այցելություն կատարվեց «Սաբինե» փոքր խմբով տուն 24.03.2020
Լոռու մարզպետարանի աշխատակիցները մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ այցելեցին և ախտահանող նյութեր( քլոր, ալկոգել) դիմակներ և ձեռնոցներ տրամադրեց նաև «Սաբինե» փոքր խմբով տանը, որը ներկայումս մարզում երեխաների միակ շուրջօրյա խնամքի հաստատությունն է և իր խնամքին ունի 13 սան: Երեխաներին և աշխատակազմին տրվեցին ցուցումներ ախտահանող միջոցների օգտագործման վերաբերյալ:



