Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սոցիալ-հոգեբանական աջակցությունը արցախցի ընտանիքներին առաջնահերթությունների թվում է 20.11.2020
Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը հանդիպում- քննարկում ունեցավ մարզում գործող մի շարք կազմակերպությունների սոցիալ-հոգեբանական թիմերի ներկայացուցիչների հետ, ովքեր տևական ժամանակ է՝ աշխատում են արցախցի ընտանիքների հետ: Այս ձևաչափով սա արդեն 2-րդ հանդիպումն էր: Փոխմարզպետը մեկ անգամ ևս շեշտեց՝ ստեղծված իրավիճակում պետք է գործել համախմբված ու արդյունավետ, ուժերի գերլարումով պետք է ամեն ինչ անել աշխատանքն առավել հասցեական ու նպատակային դարձնելու համար, իսկ այն, որ այս օրերին արցախցիները սոցիալ-հոգեբանական աջակցության կարիք և՛ս ունեն, միանշանակ է:

Արցախի հաշվառում ունեցող արցախցիներին կտրամադրվի միանվագ դրամական աջակցություն 18.11.2020
Ինչպես արդեն հայտարարվել է, պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող արցախցիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում, կտրամադրվի միանվագ դրամական աջակցություն: Լոռու մարզում ապաստան գտած արցախցի մեր հայրենակիցները հարցի հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն և իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար կարող են զանգահարել Լոռու մարզպետարանի պատասխանատու աշխատակցին՝ (099) 852-552 հեռախոսահամարով:

Աջակցություն՝ արցախցի ընտանիքներին 18.11.2020
Լոռու մարզպետարանի օրակարգային առաջնահերթ խնդիրներից է՝ պատերազմական գործողությունների հետևանքով ժամանակավորապես մեր մարզ տեղափոխված արցախցի ընտանիքներին ապահովել անհրաժեշտ պարագաներով: Օգնության տրամադրումը շարունակվում է՝ սննդի, տնտեսական ապրանքների, առաջնային անհրաժեշտության պարագաների հատկացմամբ: Խնդրի լուծումը Լոռու համակարգման թիմի՝ մարզի ղեկավարի և տեղակալի անմիջական հսկողության ու համակարգման ներքո է:

Կրթական միջավայրի բարելավում՝ Հագվի և Մեդովկա համայնքներում 17.11.2020
ՀՀ պետական բյուջեի ֆինանսական միջոցներով նախատեսվում է իրականացնել մոդուլային դպրոցների շինարարություն: Նախաձեռնությունը կյանքի կկոչվի «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակներում: Դպրոցների մոդուլային շենքերի կառուցման 2019 թվականի ծրագրում Լոռու մարզից ընդգրկվել են Հագվու և Մեդովկայի դպրոցները, իսկ 2020-2021 թթ. ծրագրում մարզպետարանն առաջարկել է ընդգրկել ևս 4՝ Մղարթ, Բլագադարնոյե, Ջիլիզա և Կաթնառատ համայնքների դպրոցները: Նոր կառուցվող դպրոցները կծառայեն նաև որպես նախակրթարաններ ու մշակութային կենտրոններ:

Արցախցիները վերադառնում են՝ շենացնելու հայրենի բնօրրանը 17.11.2020
Լոռու մարզում ժամանակավորապես ապաստանած արցախցիները, պատերազմական գործողությունների դադարեցման ավարտից հետո սկսել են վերադառնալ հայրենի օջախներ՝ միասնական ուժերով լծվելու Արցախը շենացնելու գործին. -Բոլոր ջանքերը պիտի գործադրենք՝ հետպատերազմյան իրավիճակում հնարավորինս արագ ու սահուն կերպով անցնելու մեր բնականոն կյանքին, միասնական ջանքերով կրկին կենդանացնելու ենք Արցախը: Շնորհակալ ենք Լոռու մարզում ավելի քան 40 օր մեզ հյուրընկալելու և անշահախնդիր աջակցության համար,-ասում են նրանք:

Խնդրում և հորդորում ենք զգոնությունը ո՛չ մի դեպքում չկորցնել 17.11.2020
Լոռու մարզում այսօրվա դրությամբ Covid 19-ով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 5918 է, մահվան դեպքերը՝ 66-ն են, առողջացել է 4518 քաղաքացի, բուժում է ստանում 1334 հիվանդ: Հարգելի՛ լոռեցիներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում խստագույնս հետևել հակահամաճարակային կանոններին. կորոնավիրուսային հիվանդության՝ օր օրի ավելացող ցուցանիշները մեծացնում են առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը: Կրկին խնդրում և հորդորում ենք զգոնությունը ո՛չ մի դեպքում չկորցնել:



