Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երկաթուղայինների մասնագիտական տոնին ընդառաջ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Վանաձոր» գծակայանային միավորումում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզպետարանի և համայնքապետարանի պաշտոնյաներ, հյուրեր: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով երկաթուղայիններին տոնի կապակցությամբ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Վանաձոր» գծակայանային միավորման պետ Սերյոժա Մկրտչյանն ամփոփ ներկայացրեց ընթացիկ տարվա ցուցանիշներն, ունեցած ձեռքբերումները և առաջիկա ծրագրերը:
Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ: Ներկա էին մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Վերջիններս ամփոփ կերպով հանդես եկան աշխատանքային հաշվետվություններով՝ անդրադառնալով նաև առանձին խնդիրների:

Վանաձորում Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզահամալիր կկառուցվի 02.08.2022
Կառավարության որոշմամբ առաջիկայում Վանաձորում կկառուցվի աշխարհահռչակ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանի անվան մարզահամալիր: Ծրագրի իրականացման հետ կապված ընթացիկ հարցեր քննարկելու նպատակով այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունեց WBA, WBC և IBF վարկածներով բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոնին և կառավարության ներկայացուցիչներին: Լոռու մարզպետն իր երախատագիտությունը հայտնեց աշխարհահռչակ մարզիկին՝ համայն հայությանը բերկրանքի և հպարտության պահեր պարգևելու, անգերազանցելի հաղթանակների համար և նշեց, որ նրա ներդրումը հայ բռնցքամարտի զարգացման գործում անգնահատելի է:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում Լոռու մարզպետի որոշմամբ ստեղծված՝ մարզի համայնքներում իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբի կողմից, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, իրականացվել է մեկ արտահերթ իրավական և մասնագիտական հսկողություն Վանաձոր համայնքում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով հաստատված իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնելու տարեկան աշխատանքային ծրագրի համաձայն 2 խոշորացված՝ Լոռի Բերդ և Շնող համայնքներում ևս կատարվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքում կազմվել են ակտեր: Հայտնաբերված թերությունների ու խախտումների վերացման նպատակով համայնքների ղեկավարներին տրվել են մեթոդական ցուցումներ, իսկ թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին պարբերաբար ՀՀ ՏԿԵ նախարարություն է ներկայացվում ամփոփ տեղեկատվություն:
Ինչպես արդեն հայտնել ենք, Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ, հունիսի 29-ին և 30-ին Ֆրանսիայում մասնակցել է Լիոնում անցկացվող Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին, որի շրջանակներում Լոռու մարզի պատվիրակությունը տարբեր հանդիպումների ընթացքում մի շարք ֆրանսիական կազմակերպությունների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել՝ համագործակցելու առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև տարբեր քաղաքների հետ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով( http://lori.mtad.am/news/item/2022/06/30/NEWS1 http://lori.mtad.am/news/item/2022/07/01/NEWS17/):

Կենդանիների պարտադիր համարակալման և հաշվառման պետական ծրագիրը քննարկվեց Լոռու մարզում 28.07.2022
Կառավարության որոշմամբ 2022 թվականի հոկտեմբեր ամսից ՀՀ-ում կներդրվի և կգործարկվի խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ՝ ըստ գլխաքանակի, տեղաբաշխվածության, շարժի, սեռահասակային կազմի, ցեղայնության տվյալների: Գործընթացը իրականացվում է ՀՀ էկոնոմիակայի նախարարության նախաձեռնությամբ և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի աջակցությամբ: Համակարգի ներդրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ են անցկացվում ՀՀ մարզերում: Այսօր ոլորտի ներկայացուցիչները Լոռու մարզում էին՝ մարզպետարանի պատասխանատուների և շահագրգիռ այլ կառույցների մասնակցությամբ քննարկելու ծրագրի մանրամասները:



