Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հանդիպում տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող խոշոր և միջին տնտեսվարողների հետ 15.07.2022
Անասնաբուծության ոլորտում առկա խնդիրները վերհանելու նպատակով Լոռու մարզպետարանում անցկացվեց հանդիպում` տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող խոշոր և միջին տնտեսվարողների հետ։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:

2022թ. սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինաշատանքները մարզում մեկնարկել են 14.07.2022
Արդեն մի քանի օր է՝ մարզի մի շարք բնակավայրերում մեկնարկել են պետություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող, 2022թ.-ի համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերից մի քանիսը: Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ այսօր շրջել է մարզի Փամբակ խոշորացված համայնքի Լեռնապատ, Բազում, Վահագնաձոր և Մարգահովիտ բնակավայրերում, հետևել մեկնարկած ծրագրերի ընթացքին: Այս պահին ընթանում են Լեռնապատ բնակավայրի 10-րդ փողոցի (պայմանագրային արժեքը՝ 38 մլն 102 հազար դրամ), Մարգահովիտ բնակավայրի 1-ին փողոցի (48 մլն 671 հազար դրամ), Բազում բնակավայրի 3-րդ և 6-րդ փողոցների և Վահագնաձոր բնակավայրի դպրոց ու եկեղեցի տանող ճանապարհների (40 մլն 707 հազար դրամ) տուֆ քարով սալարկման աշխատանքները։

Կհիմնանորոգվեն Ստեփանավան – Արմանիս – Ուրասար – Կաթնաղբյուր ավտոճանապարհները 14.07.2022
Կառավարությունն այսօր պահուստային ֆոնդից 11,8 մլրդ դրամ հատկացրեց պետական նշանակության ավտոճանապարհները հիմնանորոգելու համար, որից. Լոռու մարզում հիմնանորոգման ենթակա ճանապարհահատվածներն են՝ Տ-5-24,/Մ-3/ (Ստեփանավան) – Արմանիս – Ուրասար – Կաթնաղբյուր տեղական նշանակության ավտոճանապարհի 8.6 կմ հատվածը և Կաթնաղբյուր համայնքի 8-րդ և 9-րդ փողոցները (Ուրասար, Կաթնաղբյուր):

Գրատնակներ՝ մարզի համայնքներում 12.07.2022
ԱՄՆ-ում ծնված ու մեծացած 15-ամյա Լևոն Ալյանաքյանի նախաձեռնությամբ ու անմիջական աջակցությամբ անվճար գրատնակներ են տեղադրվել Վանաձորում(2 գրատնակ), Վահագնի, Դեբեդ, Օձուն և Դսեղ բնակավայրերում(մեկական): Այս նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում Լևոնին աջակցել է Լոռու մարզպետարանը:
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն այսօր հյուրընկալել էր Լեհաստանում կայացած ավանդական Կարատե-Դո մարզաձևի աշխարհի գավաթի առաջնությունում 12-13 տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրած Արամե Գևորգյանին և մարզիչ Արամ Բաբուռյանին։ Գ. Ասրյանը, շնորհավորելով նրանց փայլուն արդյունք գրանցելու կապակցությամբ, հետաքրքրվեց մրցաշարին մարզիկի տարած հաղթանակներով։ Փոխմարզպետը Լոռու մարզպետի շնորհակալագիր հանձնեց մարզիկին, հաղթող սան պատրաստելու համար՝ նաև նրա մարզիչին՝ մաղթելով ավելի մեծ հաղթանակներ ու հաջողություններ:

Սպիտակ համայնքում տեղի ունեցավ համայնքի ամառային առաջին զորակոչը 06.07.2022
Սպիտակ խոշորացված համայնքի ամառային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկներն այսօր մեկնեցին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Նրանց ճանապարհելու էին գնացել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, համայնքապետարանի պաշտոնյաներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, զինակոչիկների հարազատներն ու ընկերները։



