Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կազմակերպվել է Շուշիի գորգերի ցուցադրության

23.11.2022

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը ներկա է գտնվել Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կազմակերպված Շուշիի գորգերի ցուցադրությանը, որտեղ ներկայացված են 2020թ.-ի 44-օրյա պատերազմի ընթացքում ոչնչացումից փրկված մշակութային ժառանգության յուրօրինակ նմուշները։
Ցուցադրությունը կազմակերպվել է թանգարանի տնօրեն Արմինե Ավդալյանի և Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր-տնօրեն Վարդան Ասծատրյանի նախաձեռնությամբ և համատեղ աշխատանքի արդյունքում։
Թանգարանն իր հարկի տակ համախմբել էր Լոռու մարզի մշակութասեր հասարակությանը:
Գոռ Ասրյանն իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից ողջունել է ցուցադրության կազմակերպման նախաձեռնությունը: Նա իր խոսքում կարևորել է մարզի արվեստասեր հասարակության, կրթական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչների այցելությունը թանգարան և ճանաչողական, ինչու չէ նաև՝ ուսուցողական շրջայցերի իրականացումը:
Օրհնության և ողջույնի խոսք է հղել Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Թանգարանի տնօրենն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Լոռու մարզպետարանին և Վանաձորի համայնքապետարանին՝ ցուցաբերած աջակցության, մշտապես թանգարանի կողքին լինելու համար։
Երեկոյի ողջ ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկել «Ադանե» անսամբլի անդամները։
Մշակութասեր հասարակությունը հնարավորություն կունենա մեկ տարի շարունակ հիանալու այս եզակի ցուցադրությամբ և զգալու արցախյան հինավուրց քաղաքի շունչը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00