Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու նպատակով հատկացվել է շուրջ 28 միլիոն դրամ

25.11.2022

ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզպետարանին հատկացվել է ևս 27 մլն 740 հազար դրամ՝ 2022թ․-ի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին անցկացված կամավոր ատեստավորման՝ 70 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման նպատակով։
Գումարը տրամադրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 2022 թ.-ի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարված վերաբաշխման արդյունքում:
2022թ․-ին անցկացված կամավոր ատետավորման արդյունքում Լոռու մարզում հավելավճար է ստանում 64 ուսուցիչ: Նրանք դրույքաչափի փոփոխության հաշվարկվող հավելավճարները ստանում են 2022թ․-ի հոկտեմբերի 1-ից։ Տվյալ պահին Լոռու մարզի հանրակրթական դպրոցների 89 ուսուցիչ ստանում է փոփոխված դրույքաչափով աշխատավարձ և համապատասխան չափով հավելավճար։
Կամավոր ատեստավորման նպատակն է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների առարկայական գիտելիքների իմացության աստիճանի գնահատումը և դրա արդյունքում՝ ուսուցիչների դրույքաչափի փոփոխությունը, հավելավճարի տրամադրումը։ Կամավոր ատեստավորումն անց է կացվում 5-12-րդ դասարաններում հայոց լեզու, եզդիերեն, ասորերեն, պատմություն (թեստային և ոչ թեստային տարբերակ), հայոց եկեղեցու պատմություն, հասարակագիտություն, մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, ռուսաց լեզու, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, կերպարվեստ, տեխնոլոգիա, երգ-երաժշտություն, ՆԶՊ և ֆիզկուլտուրա առարկաները դասավանդող ուսուցիչների համար:
Հիշեցնենք, որ ատեստավորման արդյունքում`
1) 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին հավելավճար տրվում է աշխատավարձի 50 տոկոսի չափով.
2) 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին հավելավճար տրվում է աշխատավարձի 40 տոկոսի չափով.
3) 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին հավելավճար տրվում է աշխատավարձի 30 տոկոսի չափով:
Նման դեպքում սահմանվում է նոր դրույքաչափ՝ 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար, որի նկատմամբ կիրառվում է համապատասխան չափով հավելավճարը։

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22