Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» ծրագրի հետազոտական աշխատանքներն ավարտվել են

25.11.2022

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն այսօր ընդունեց Եվրոպական միության ներկայացուցիչ Րախիլյա Նուրբաևային և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի հետազոտությունների գծով տնօրեն Լիլիթ Եզեկյանին: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» եռամյա ծրագրի ընթացքին և մարզային իշխանությունների հետ քննարկել գրանցված արդյունքները:
Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, պատասխանատու պաշտոնյաներ:
Գոռ Ասրյանը ողջույնի իր խոսքում շնորհակալություն հայտնեց ԵՄ ներկայացուցչին Լոռու մարզի համայնքներում իրականացվող հետազոտական աշխատանքների համար և նշեց, որ հավաքագրված տվյալները, ծրագրի շրջանակներում կատարված դիտարկումներն ու առաջարկները հետագայում հաշվի կառնվեն համայնքների սոցիալական զարգացման ամենատարբեր ծրագրերում:
Րախիլյա Նուրբաևան նշեց, որ ծրագրի նպատակն է առաջարկել աղքատության նվազեցմանն ուղղված մոտեցումներ ողջ հանրապետության համար, իսկ Լոռու մարզում իրականացված հետազոտությունների վերջնական արդյունքները առավել հանգամանորեն կներկայացվեն դեկտեմբեր ամսին:
Հիշեցնենք, որ «Համայնքային մակարդակում բազմաչափ աղքատությունը Հայաստանում» հետազոտությունն իրականացվել է 2021 թ. Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի քաղաքային և գյուղական համայնքների 2400 բնակիչների շրջանում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00