Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Զբոսաշրջության հիմնախնդիրները Լոռու մարզում. բաց քննարկում 20.08.2021
Մարզում զբոսաշրջության և մատուցվող ծառայութունների որակը բարձրացնելու նպատակով Լոռու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինը հանդիպման էր հրավիրել ոլորտի ներկայացուցիչերին՝ վեր հանելու հիմնախնդիրները և պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության միջոցով բարձրացված հարցերի համար արդյունավետ և իրատեսական լուծումներ գտնելու: Քննարկումը վարում էր Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:

Մարզպետի տեղակալը ծանոթացավ բերքահավաքի ընթացքին 19.08.2021
Մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Գյուլագարակ խոշորացված համայնքի Ամրակից բնակավայրում և Տաշիր համայնքում՝ ծանոթանալով գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին: Ըստ նախնական ուսումնասիրության ու նաև գյուղատնտեսների ներկայացմամբ, նախորդ տարվա համեմատությամբ այս տարին այնքան էլ բերքառատ չէ. մարզում տեղացած կարկուտն ու երաշտը հասցրել են վնասել թե՛ մշակաբույսերը և թե՛ խոտհարքերը: Իհարկե վերջնական արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել միայն բերքահավաքի ավարտից հետո:

Նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցներում բարեկարգման աշխատանքներ են իրականացվում 19.08.2021
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց Վանաձորի թիվ 1, թիվ 8, թիվ 23 և թիվ 25 դպրոցներ՝ ծանոթանալու բարերար Գագիկ Սարուխանյանի աջակցությամբ այստեղ կատարված բարեկարգման աշխատանքներին: 650 աշակերտ ունեցող թիվ 1 դպրոցում ամբողջությամբ վերանորոգվել են միջանցքները, 4 դասասենյակ, դահլիճն ու մարզադահլիճը: Թիվ 8-ում՝ հիմնանորոգվել է տանիքը, վերականգնվել են անձրևատարները և նորոգվել՝ դահլիճը: Շինարարական ընկերությունն էլ իր միջոցներով թեքահարթակներ է կառուցել:

Տուֆով սալարկում՝ Լեռնավան համայնքում 18.08.2021
Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով այս տարի տուֆ քարով կսալարկվեն Լեռնավան համայնքի դեպի հուշարձան և գերեզմանատուն տանող ճանապարհները՝ 12-րդ փողոցի 3-րդ փակուղին և 1-ին փողոցի 4-րդ փակուղին: Ընդհանուր առմամբ նորոգ ու բարեկարգ տեսք կստանան 442 մ երկարությամբ և միջինը 5.5 մ լայնությամբ ճանապարհներ:

Լոռու համայնքները էկոլոգիական միջանցքի մաս կդառնան 17.08.2021
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը՝ նպատակն ունենալով բարելավել հեռավոր շրջաններում ֆերմերների և գյուղական բիզնեսների եկամուտները՝ տեղական բնական ռեսուրսները տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործելու միջոցով: Այսօր Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ կազմակերպված աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին համայնքներում այս ծրագրի իրականացման հնարավորությունները և հեռանկարները:

Ա.Խաչատրյան. Քայլ առ քայլ կյանքի ենք կոչելու Վանաձորն առանց տնակների կարգախոսը 16.08.2021
«ԱՌՔ» բարեգործական հիմանդրամի, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի համագործակցությամբ այսօր մեկնարկեց Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի բնակիչներին քարաշեն բնակարաններով ապահովման ծրագիրը: Համագործակցության արդյունքում Վանաձորի Տարոն-4 թաղամասում՝ Վանաձոր համայնքի կողմից անհատույց հատկացված հողատարածքի վրա բնակելի տներ կկառուցվեն առայժմ 16 ընտանիքների համար: ՀՀ կառավարությունը և մարզպետարանը կաջակցեն ինժեներական ցանցերի կառուցման հարցում (գազ, էլեկտրաէներգիա, ջուր, կոյուղի, ճանապարհներ):